Նոր մանրամասներ Քերոբյանի՝ Իրան կատարած այցից
Օրեր առաջ 168․am-ը գրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իրան կատարած աշխատանքային այցի վերջին օրը ձախողել է կաթնամթերքի գործարան այցը, քանի որ նախորդ օրը գինարբուքով է զբաղված եղել եւ չի կարողացել գնալ հանդիպման։ Այցի չեղարկման մասին պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվեց, սակայն Վահան Քերոբյանն օրերս «Սպուտնիկ-Արմենիա» լրատվամիջոցի եթերում հերքել էր իր հարբելու մասին լուրերը, ասելով․ «Գինաբուքի հետ կապված տեղեկությունը ծիծաղելի, անամոթ սուտ է, նման բան չի եղել, հաջորդ առավոտյան ժամը 8-ից շարունակել եմ աշխատանքային առօրյան» եւ պատմել էր, որ կաթնամթերքի գործարան այցը չեղարկել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, քանի որ նախորդ օրը նախատեսված այցի՝ «Իրան–Հայաստան» առևտրի պալատի գրասենյակ տանող ճանապարհը բավականին երկար է եղել, և դեսպանն ասել է, որ՝ «այդ այցն անհամեմատ ավելի կարևոր է, ուստի չեղարկեց հաջորդ առավոտյան նախատեսված հանդիպումը»։
Դեսպան Թումանյանն այս պատմությունը դեռեւս ոչ հաստատել է, ոչ հերքել, փոխարենը մեզ հետ կապվեց իրանահայ համայնքի ներկայացուցիչներից մեկը եւ որոշ մանրամասներ փոխանցեց։ Մասնավորապես, ասաց, որ կաթնամթերքի գործարան այցը նախատեսված է եղել վաղ առավոտյան՝ ժամը 9-ին, գործարանում մոտ երկու ժամ սպասել են հայ նախարարի այցին, սակայն նա չի եկել, գործարանի ադմինիստրացիայի հետ է կապվել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը եւ փոխանցել, որ նախարարը նախորդ օրը թունավորվել է, չի կարող այցելել իրենց։ ԱԳՆ աշխատակիցն ասել է, որ ամենայն հավանականությամբ խմիչքից է թունավորվել, սակայն մեզ զանգահարող իրանահայն ավելի մեծահոգի էր եւ ասում էր՝ գուցե սննդից է թունավորվել։ Սակայն իրանահայ համայնքում տեղյակ են, որ նախորդ երեկոյան տեղացի հայ մեծահարուստները որոշել են նախարարին պատիվ տալ եւ մասնավոր հավաք են կազմակերպել՝ իրենցից մեկի տանը, որտեղ բնականաբար խմել են, ճոխ հյուրասիրություն են կազմակերպել, ինչի հետեւանքն էլ եղել է մյուս օրվա այցի ձախողումը։
Ինչ վերաբերում է նախարարի կողմից իր մասին հրապարակումներին տրված որակումներին եւ հերքումներին, գործող իշխանությունների ստին ու կեղծիքին մեզ այնքան են վարժեցրել, որ դրանից այլեւս չենք զարմանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո