Ինչու՞ հայկական արտադրության անօդաչուները գրեթե չկիրառվեցին Ղարաբաղում
Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի լայնածավալ օգտագործման բացակայությունը պայմանավորված է զանգվածային արտադրության բացակայությամբ: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա հավելեց, որ գրոհային եւ հետախուզական ԱԹՍ-ների մշակման եւ արտադրության շրջանակներում ֆինանսավորման նախագծեր են ընդունվել, իսկ դրանց մի մասով աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու տեսակի ԱԹՍ-ների համար էլ, ըստ Արշակյանի, Հայաստանը պետք է արտադրական հնարավորությունների հասնի, օրինակ, այժմ ընթանում են գրոհային անօդաչու սարքերի փորձարկումները:
«Սերիական պատվերներ կարելի էր ընդունել միայն հետախուզական ԱԹՍ-ների համար, քանի որ դրանց ուղղությամբ 2020-ի համար նախատեսված բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել էին: Մնացած ուղղություններով պատվերները կարելի է ընդունել միայն 2021 թվականին: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով չեն զիջում մրցակիցներին, օգտագործվել են Ղարաբաղում եւ լավ են իրենց դրսեւորել: Օգտագործվել են նաեւ այն ԱԹՍ-ները, որոնք փորձարկումներ չեն անցել, սակայն պատրաստ են եղել»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչու հայկական ԱԹՍ-ների աշխատանքի կադրեր գրեթե չեն հրապարակվել, ինչպես դա անում էր հակառակորդը, նախարարը պարզաբանեց, որ քանի որ խոսքը հետախուզական ապարատների մասին է, ապա դրանց տրամադրված տեղեկատվությունը գաղտնի է եւ ենթակա չէ հրապարակման:
Նշենք, որ մինչ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումն Արշակյանն անընդհատ պարծենում էր տեղական ԱԹՍ-ներով, որոնց արտադրությունը սկսվել էր «թավշյա հեղափոխությունից» գրեթե 10 տարի առաջ: Սակայն պատերազմի 44 օրվա ընթացքում հայ հասարակությունն այդպես էլ ականատես չեղավ դրանց կիրառմանն ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո