Ավելի քան 2 մլն դրամի զուգարանի թուղթ, 7.4 մլն դրամի աթոռ ու բազկաթոռ, 100 մլն դրամ վերանորոգման համար և ոչ միայն. Ազգային ժողովի գնումների պլանը
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ Ազգային ժողովը գնելու է 2 անգամ գնմամբ՝ բենզին, ռեգուլյար 13,320,216 դրամի և 34,560,000 դրամի, 2 անգամ գնմամբ՝ բենզին, սուպեր 1,519,800 դրամ և 6,640,000դրամ ընդհանուր արժեքներով։ 210,000 դրամի 700 հատ սեղանի օրացույց (յուրաքանչյուրը 300 դրամ), մեկ այլ գնմամբ էլ 510,000 կհատկացվի կրկին սեղանի օրացույց գնելուն՝ 1700 հատ։ 4,075,500դրամ կհատկացվի ձեռքի թղթե սրբիչներ գնելուն, 2,080,000 դրամով էլ գնելու է 2600 հատ զուգարանի թուղթ (1 հատի արժեքը 800 դրամ), ևս 1570 հատ զուգարանի թուղթ էլ կգնի 1 հատը 150 դրամով, ընդհանուր առմամբ վճարելով 235,500 դրամ։ 587,300 դրամի 839 հատ գելային գրիչ է նախատեսվում գնել (1 հատը՝ 700 դրամով)։
Ազգային ժողովին անհրաժեշտ է նաև 60 հատ աթոռ, որի համար ծախսվելու է 900,000 դրամ, ևս 6,500,000 դրամի էլ բազկաթոռ՝ 100 հատ։ Եւս 1,750,000դրամ հատկացվել է 7 հատ հեռուստացույց գնելուն (յուրաքանչյուրը՝ 250 հազար դրամ)
Ազգային ժողովը շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար նախատեսել է 47,153,300 դրամ, ևս 59,425,000 դրամ՝ ընթացիկ նորոգման ու պահպանման աշխատանքների համար։
Նշենք, որ սա ամբողջ ցանկը չէ։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...