ԱԱԾ–ն կայցելի Տոնոյանին․ Փաշինյանի հաջորդ թիրախը
Ազգային անվտանգության ծառայությունը օրերս բացահայտեց բանակին զենք մատակարարելու կառուպցիոն մի գործ։ Բերման ենթարկեց պատրոն Դավիթ անունով Դավիթ Գալստյանին։ Ըստ ԱԱԾ–ի, նա խաբել է պետությանը։ Այլ ռազմամթերքի անվան տակ մեկ այլ և անորակ ապրանք է մատակարարել բանակին։ Այս բացահայտումը կոռուպցիոն սխեմայի մի դետալն է։
Պատրոն Դավիթի և ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կապի մասին բազմիցս է խոսվել։ Եթե քրեական գործը օբյեկտիվ և բազմակողմանի քննվի, ապա այս գործով հաջորդ մեղադրյալը հենց Դավիթ Տոնոյանն է լինելու։ Առանց ՊՆ նախարարի գիտության անհնար էր բանակին գցել, փող աշխատել և անպատիժ մնալ։
Դավիթ Տոնոյանը իմանալով, որ հաջորդ թիրախն ինքն է նախապես քայլեր կատարեց։ Հարցազրույց տվեց մինչ այս բացահայտումը՝ փորձելով պատերազմում պարտության մեղքն իր վրայից գցել։ Նա զգում է, որ Փաշինյանը պատերազմի պարտության մեղքը գցելու է բոլորի վրա և այդտեղ Տոնոյանին մեծ բաժին է հասնելու։
Պարտության մեղքը քննարկվելու է առաջիկայում ուրվագծվող ընտրությունների քարոզարշավում։ Փաշինյանն այդ ընթացքում ուզի, թե չուզի պետք է խոսի մեղավորներից։ Բոլորից՝ բացի իրենից։ Դրա համար էլ մեղավորներ են պետք ընտրել և Փաշինյանի թիրախում առաջինը Դավիթ Տոնոյանը հայտնվեց։ Նա իր թիմից չէ, կապվում է նախկինների հետ և մինչ պատերազմը մեծ մեծ խոսում էր բանակի հաջողություններից։
Հ․Գ․ Այս օրերին ակտիվացել է նաև ԱԺ իշխանական պատգամավոր Քոչարյան Անդոնը։ Նա հիշեցնենք, Դավիթ Տոնոյանի «ոխերիմ բարեկամն» է և առիթը բացի չի թողնի վերջինիս ոչնչացնելու համար։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...