Թող Արայիկ Հարությունյանը պատասխանի՝ եթե Շուշին պաշտպանող զորքեր չունեինք, որտե՞ղ էին մեր զորքերը. Իշխան Սաղաթելյան
Ցավոք այս անգամ եւս Արայիկ Հարությունյանը իր ավագ եղբորը պաշտպանելու համար հայտարարություններ է անում, բայց իրականում ավելի վատ վիճակի մեջ է դնում Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, թե Շուշիում պաշտպանություն չի եղել:
«Եթե նա ասում է, որ մենք չունեինք ուժեր Շուշին պաշտպանելու համար, ապա պարտավոր է ասել, թե ինչպե՞ս պատահեց, որ ադրբեջանական խմբերը հասան Շուշի, ինչպե՞ս պատահեց, որ դուք 10-15 օր առաջ գիտեիք, որ գալիս են այդ ուղղությամբ, համապատասխան քայլեր չձեռնարկեցիք: Ինքն այդ ժամանակ ստիպված է լինելու պատասխանել մի շարք հարցերի:
Կոնկրետ նոյեմբերի 7-ին, ՀՅԴ-ն Ստեփանակերտում Արցախի ՊԲ-ին եւ Արցախի իշխանություններին փոխանցել է, որ մենք պատրաստ ենք 3,4,5 վաշտ ներգրավել Շուշիի պաշտպանության գործին: ՀՅԴ- կամավորները այդ ժմանակ գտնվում էին Արցախի հյուսիսում, առաջնագծում, մենք առաջարկել էինք, որ այդ կամավորականներից 400-500 հոգի ներգրավվեն Շուշիի պաշտպանությանը: Բայց մեր այդ առաջարկը մնացել է անպատասխան: Հետեւաբար, տեսակետը, թե մենք զորք չենք ունեցել, ուժեր չենք ունեցել Շուշին պաշտպանելու համար, սրանով փորձում են արդարացնել իրենց դավաճանական գործողությունը»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ եթե իրենք խնայում են Արայիկ Հարությունյանին եւ այդ հարցադրումներն իրեն չեն տալիս, ինքը պետք է ձեռնպահ մնա իրենց արարքներն արդարացնելու գործընթացից. «Ինքը պարտավոր է պատասխանել, թե այն ժամանակ, երբ Շուշիում մարտեր էին ընթանում, ինչու իրենք Ստեփանակերտում էվակուացիա հայտարարեցի՝ դրանով խուճապ առաջացնելով: Ես կոչ կանեմ ձերծ մնալ մանիպուլյացիաներից եւ Նիկոլ Փաշինյանի գործողություններն արդարացնելուց: Թող հստակ պատասխանի՝ եթե Շուշին պաշտպանող զորքեր չունեինք, որտե՞ղ էին մեր զորքերը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո