Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում
Հայաստան

Եթե Փաշինյանն այդքան վստահ էր, որ ունի հանրային լայն աջակցություն, թող հրաժարական տար, և կտեսնեինք՝ այդպե՞ս է, թե՞ ոչ

Ես այդպես էլ մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նա կգնար այդ քայլին, եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ձեռք բերեր հստակ պայմանավորվածություն, որը կարտահայտվեր համատեղ հուշագրով, որ իր հրաժարականից հետո ո՛չ «Բարգավաճ Հայաստանը», ո՛չ «Լուսավոր Հայաստանը» վարչապետի որևէ թեկնածու չեն առաջադրի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի հայտարարությանը, թե հասարակության լայն շերտերի շրջանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։

«Ես վստահ եմ և գիտեմ, որ իր այդ առաջարկը մերժվել է, որովհետև նախապայմաններով ընտրությունների չեն գնում։ Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ է, որ ունի հանրային լայն աջակցություն, որովհետև ասում է՝ իր հրաժարականի հանրային պահանջ չկա, ապա կարող էր հրաժարական տալ, և այդ դեպքում կտեսնեինք՝ ինքն ունի՞ հանրային լայն աջակցություն, թե՞ ոչ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ «Բարգավաճ Հայաստանը» որևէ պարագայում, որևէ ձևաչափով «նիկոլական» իշխանության հետ որևէ պայմանավորվածության չի գնալու։

Ըստ Զոհրաբյանի՝ իշխանությունն այս փուլում չէր գնա արտահերթ ընտրությունների մեկ այլ պատճառով ևս՝ էթիկապես դժվար է պատկերացնել քարոզարշավի անցկացում, երբ ամեն քաղաքում, համայնքում, փողոցում կան զոհվածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ։

«Ինչպե՞ս կարող էին Նիկոլն ու իր թիմը մտնել որևէ վայր ու խոսել թալանի, դղյակների, նախկինների ու «ախրանիկների» մասին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլինի, օրինակ, իր որդուն կորցրած մոր արձագանքը, եթե իշխանություններն սկսեն նորից խոսել իրենց նույն ուղերձներով, որոնցով եկան իշխանության․ զոհվածի մայրը Փաշինյանին ասելու է՝ «ինձ ո՛չ քո թալանի դեմ պայքարն է պետք, որն այդպես էլ չտեսա, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարը, ինձ վերադարձրու իմ որդուն»»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով․ «Ես չեմ ողջունում բռնությունը, դրա կոչերը, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են իմքայլականներին իրենց թաղամասերում վերաբերվում հենց իրենց հայրենակիցները»։

Պատգամավորի կարծիքով՝ եթե ընդդիմությունը թույլ տա, փողոցային պայքար չլինի, և հասարակությունը ոտքի չկանգնի, Փաշինյանն անելու է ամեն ինչ՝ մինչև 2023-ը ինքնասպանված խորհրդարանի կյանքը երկարաձգելու համար։

Ճշտող հարցին՝ ԲՀԿ-ն շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձևավորում, պատգամավորն արձագանքեց՝ միանշանակ այո։

«Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, եթե մենք ուզում ենք՝ Հայաստանն ունենա զարգացում, ապագա, ապա Փաշինյանը պետք է հեռանա։ Նրա՝ ամեն օր իշխանության մնալը վտանգում է Հայաստանի պետականությունը, անհնար է դարձնում ռազմագերիների վերադարձը, անհնար է դարձնում Արցախի կարգավիճակի հարցով որևէ հնարավոր երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ եթե ուզում է ՝ մենք չկորցնենք մեր պետականությունը, երկիրը փորձի շտկել ողնաշարը, պետք է հեռանա։ Նա պետք է հեռանար նոյեմբերի 10-ին, բայց ամեն անգամ իր յուրաքանչյուր հայտարարությունից հետո ես հասկանում եմ, որ ուղղակի անիմաստ է ապավինել իր ողջամտությանը»,-ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ մեկ րոպե անգամ չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ «Նա հեռանալու է, որովհետև հասարակության մեջ շատ պրկված նյարդ կա, հասարակության մտածող հատվածը, որին Նիկոլ Փաշինյանն իրավացիորեն անվանեց էլիտա, այս իրավիճակը չի հանդուրժելու։ Իսկ յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը էլիտան է, և եթե անգամ հակաէլիտան թվաքանակով շատ ավելին լինի, քան մտածող հատվածը, միևնույն է, որոշում կայացնողը լինելու է էլիտան։ Էլիտայի որոշմամբ և ժողովրդի ձայնով Նիկոլ Փաշինյանն անպայման հեռանալու է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։