Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում
Հայաստան

Այս քաղաքական ղեկավարության պայմաններում ՊՆ-ն չի կարողանալու էֆեկտիվ աշխատել. Արտակ Զաքարյան

Պատերազմից հետո ՊՆ-ն նախևառաջ պարտավոր է ամբողջությամբ խորքային վերլուծություն իրականացնել և՛ ռազմական, և՛ ռազմաքաղաքական բաղադրիչներով, վեր հանել բոլոր խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում ի հայտ են եկել, բոլոր բացթողումները, որոնք ռազմական գործողությունների ընթացքում ԳՇ-ի և ստորաբաժանումների կողմից եղել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատերազմից հետո ՀՀ ՊՆ-ն ինչ գործողություններ պետք է կատարեր, և ինչ պատկեր ենք այժմ տեսնում։

«Բայց ամենակարևոր խնդիրը, որ ՊՆ-ն առ այսօր չի անում, այն է, որ չի խոսում ռազմաքաղաքական այն սխալների մասին, որոնք թույլ են տրվել և ակնհայտ են։ Գեներալիտետը, որն ունեցել ենք պատերազմի ընթացքում և շարունակում ենք ունենալ, որևէ մեկի թերությունների, պատասխանատվության չափի, սխալների, բացթողումների մասին չի խոսել, գոնե մասնագիտական շրջանակներում դեռևս որևէ քննարկում կամ հետևություններ արված չեն»,-նշեց նա։

Հաջորդիվ, ըստ Զաքարյանի, Զինված ուժերի վերակազմավորման, ստորաբաժանումների տեղակայման խնդիրներն են, պետք են նաև նոր պաշտպանական դիրքերի ամրաշինական և ինժեներական աշխատանքների իրականացման արագացված տեմպեր, որոնք, ՊՆ նախկին փոխնախարարի դիտարկմամբ, այսօրվա դրությամբ չեն նկատվում։

«Նաև ռազմաքաղաքական և ռազմադիվանագիտական խողովակները կարծես թե չեն աշխատում կամ գրեթե չեն աշխատում։ Աննկատ է նաև հանրության հետ աշխատանքը, զոհված զինծառայողների ընտանիքների, վիրավորների, նրանց վերականգնողական աշխատանքները և հատկապես մեր կորցրած սպայակազմի ընտանիքների հետ աշխատանքները բավականին սիրողական մակարդակով են իրականացվում»,-նշեց Զաքարյանը։

Նա ընդգծեց՝ մինչ այսօր Պաշտպանության բանակի ճակատագրի հետ կապված խնդիրները մնում են անորոշ, և շատ կարևոր է հասկանալ, թե Պաշտպանության նախարարության հստակ դիրքորոշումը որն է այս հարցի վերաբերյալ։

«Շաբաթը մեկ անգամ կամ երեք օրը մեկ անգամ անորոշ հայտարարություններ անելը, թե սահմանային իրավիճակը վերահսկելի է, դեռևս բոլորովին չի նշանակում, որ մեր երկրում պաշտպանական քաղաքականությունը բավարար մակարդակով իրականացվում է։ Պատերազմից արդեն 4-րդ ամիսն է անցնում, հաշվի առնելով, որ մենք տարածաշրջանում ունենք բավականին մեծ ռիսկեր, պատերազմի և նոր բախումների վտանգն իսպառ վերացած չէ, մեր պաշտպանական համակարգը «երրորդ ջութակի» դերով հանդես գալով կամ անորոշությունների մեջ մտած լինելով, կարծում եմ, իր գործառույթների շրջանակներում, որպես այդպիսին, թերանում է»,-ասաց Զաքարյանը։

Վերջինիս կարծիքով՝ մենք պետք է արդեն իսկ խոսեինք հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության նոր որակների, նոր համաձայնագրերի, նոր իրավիճակից բխող և դեպի ապագան տանող տեսլականների մասին, մեր Զինված ուժերի վերակազմավորման, վերազինման, սպառազինության նոր ծրագրերի, գաղափարների, հայեցակարգերի մասին։

«Այս ամենը հսկայածավալ քաղաքական և մասնագիտական աշխատանք է, որ պետք է իրականացվի, բայց, ցավոք, գոնե դրա որոշակի մասը հանրային քննարկումներում չի նկատվում։ Կարծես, ՊՆ-ն թաքնվում է և հնարավորինս մտածում է զերծ մնալ հանրային որևէ հարթակում երևալուց։ Փոքր ու անհասականալի միջոցառումները դեռևս բավարար չեն կարող համարվել երկրում պաշտպանական քաղաքականության վերանայման համար»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է քաղաքական ղեկավարությանը, ապա, ըստ Պաշտպանության նախկին փոխնախարարի, այս քաղաքական ղեկավարության պայմաններում ՊՆ-ն չի կարողանալու էֆեկտիվ աշխատել։

«Առնվազն վերջին 3 տարիներին ՊՆ-ին խանգարել են՝ օգնելու փոխարեն։ Պաշտպանության համակարգը, և, հատկապես, Զինված ուժերը ծառայեցվել են ինչ-որ մարդկանց անձնական PR շահերին, հանրության հետ անցյալի, ներկայի կոնֆլիկիտ ստեղծելով՝ թուլացրել են մեր պաշտպանական համակարգը, իսկ մեր Զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարությունը, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, լռել է՝ լավ հասկանալով, որ այսպիսի փաստերի առաջ է կանգնել, շատ լավ հասկանալով, որ դա վնասում է հասարակության և Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակին, շատ լավ հասկանալով, որ իրենց ծառայությունը, տարիների վաստակը ծառայեցրել են ինչ-որ նեղ քաղաքական ամբիցիոզ խնդիրների, և արդյունքում մենք ունենք այս ողբերգական իրավիճակը»,-ասաց նա։

Զաքարյանի խոսքով՝ մեր բարձրաստիճան սպայական կազմը, իր տարիների վաստակով հանդերձ, իրավունք չունի զերծ մնալ և թաքնվել, հարմարվողական դիրքորոշում ցուցաբերել։

«Յուրաքանչյուրիս խնդիրն է հայրենիքի պաշտպանության, մեր պետականության հիմքերի պահպանման և ապագային միտված աներկբա և ճիշտ գործողություններ իրականացնելու, և այստեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է առաջամարտիկ լինի, ինչը, ցավոք, չի երևում։ Ինչքան որ Նիկոլ Փաշինյանն աղավաղում է մեր երկրի ներկան ու ապագան, այդ ամբողջ ժամանակահատվածում մենք երբեք իրականությունը չենք իմանալու և երբեք չենք կարողանալու ճիշտ եզարահանգումներ անել, որովհետև բոլոր այդ եզրահանգումները բերելու են քաղաքական խոշոր սխալների։ Մեր քաղաքացին այսօր միայն մի բանի մասին է մտածում՝ արտագաղթելու, սա նշանակում է, որ պետական որևէ կառույց չի աշխատում և իր գործառույթները չի իրականացնում»,-ասաց Արտակ Զաքարյանը։