Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում
Հայաստան

Այնտեղ ունենք դիակներ, եւ Աստված չանի տվյալ հրամկազմի համար, որ այդ դիակները չհանենք․ զոհվածի հայր

Բոլորս էլ գիտակցում ենք, որ այնտեղ դեռ ունենք դիակներ, ուզում ենք խնդրել, որ ավելի մեծ թափով բանակցություններ սկսեն մյուս կողմերի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց զոհված զինծառայողի հայրը։

«Առուստամյան Կարենի հետ խոսել եմ հոկտեմբերի 4-5-ին, խնդրել եմ՝ օգնի, քանի որ երեխայի հետ կապ չեմ ունեցել։ Նա շատ վատ պատասխան է տվել, որից հետո անջատել է հեռախոսը։

Դրանից հետո ՊՆ-ում պատասխանում են, որ հոկտեմբերի 8-ին կապ են ունեցել որդուս ստորաբաժանման հետ։ Ես նրանց ապացուցել եմ, որ դա այդպես չէ, որից հետո պատասխան է գալիս, որ ամսի 5-ին են կապ ունեցել, այնինչ նորից ստել են, որովհետեւ ամսի 2-ի գիշերը դիվերսիոն խմբի ներթափանցման պատճառով այդ դասակը զոհվել է, որոնց թվում նաեւ իմ տղան։ Այնտեղից գերի ընկնող էլ է եղել, ով ամեն ինչ պատմել է։

Այդ մարդուն, որ ինժեներական ծառայության պետից մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, չտիրապետելով այդ մասնագիտությանը՝ այսքան կորուստներ է տվել եւ հողեր է հանձնել, այս արյունը իր մեղքով է, իր սխալների պատճառով, որովհետեւ նրա գիտելիքները չեն ներում որպես հրամանատար։ Այս տառապանքը, որ մեզ տվել է նա եւ իր պես ցածր եւ բարձր հրամանատարները, պատասխան են տալու։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ հողերը հանձնում ենք, բայց չենք նահանջում, որ քիչ զոհեր տանք, տալիս ենք հակահարձակողական մասշտաբի զոհեր եւ մինչեւ հիմա ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։

Այսինքն՝ մեր բանակը ամբողջությամբ ճիշտ է եղել այս պատերազմի ընթացքում, բայց մենք, չգիտես՝ ինչու մարտերը ամբողջությամբ տանուլ ենք տվել։ Այդ դեպքում սխալը եղել է զենք չունենալուց։ Ցանկանում ենք հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, մեր պահանջները ներկայացնենք եւս մեկ անգամ, խնդրենք, որ այն գործողությունները, որ մենք ենք անում, մի փոքր շարժվեն, իրենք անեն։ Մենք՝ ծնողներով այս գործընթացը բերեցինք, հասցրեցինք այս փուլին, գոնե 1400-ին մոտ մարմիններ դուրս բերեցինք պատերազմից հետո, բայց հիմա անհետ կորածների հետ կապված տարբեր խնդիրներ կան, որոնք կարող ենք լուծել։

Դա ԱԳՆ աշխատանքն է, բայց մենք ծնողներով ենք եկել, հասել դրան, որ առաջարկներ ենք անում։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ այնտեղ դեռ ունենք դիակներ, եւ Աստված չանի տվյալ հրամկազմի համար, որ այդ դիակները չհանենք։ Ուզում ենք խնդրել, որ ավելի մեծ թափով բանակցություններ սկսեն մյուս կողմերի հետ, որ այս բանակցությունները ավելի արագ ընթանան»,- նշեց նա։