Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել շտկել վերջին տարիների սխալները
Չինաստանի Կոմկուսի ԿԿ Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին, որը համակարգում է արտաքին քաղաքականության հարցերը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում Վաշինգտոնին կոչ է արել շտկել սխալները, որոնք վերջին տարիներին թույլ են տրվել չինական քաղաքականության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
«Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է անում շտկել որոշակի ժամանակահատվածում թույլ տրված սխալները, աշխատել Չինաստանի հետ, որ պահպանվի ոչ կոնֆիկտայնության եւ առճակատման բացակայության, փոխհարգանքի եւ փոխշահավետ համագործակցության ոգին, կենտրոնանալ փոխգործակցության վրա, վերացնել տարաձայնությունները եւ նպաստել չին-ամերիկյան հարաբերությունների առողջ ու կայուն զարգացմանը»,- հայտարարել է չինացի քաղաքական գործիչը:
Կողմերն անդրադարձել են մի շարք միջազգային խնդիրների: Յան Ցզեչին Թայվանի մասին խոսելիս հայտարարել է. «Չին-ամերիկյան հարաբերություններում թայվանյան հարցը ամենակարեւոր եւ զգայուն առանցքային հարցն է եւ առնչվում է Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միացյալ Նահանգները պետք է խստորեն հետեւի «մեկ Չինաստան» սկզբունքին եւ Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ երեք համատեղ կոմյունիկեին»:
Նա նաեւ նշել է, որ Հոնկոնգին, Սինցզյանին եւ Տիբեթին առնչվող հարցերը «դասվում են Չինաստանի ներքին գործերի կարգին եւ չեն կարող արծարծվել ոչ մի արտաքին ուժի կողմից»:
«Չինաստանին զրպարտելու եւ վարկաբեկելու ցանկացած փորձ հաջողությամբ չի պսակվի, եւ Չինաստանը կշարունակի հաստատուն կերպով պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը»,- շեշտել է Յան Ցզեչին:
Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում ունենալ կառուցողական դեր, հաստատել է Մյանմարում ներկայիս իրավիճակի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը եւ շեշտել, որ «միջազգային հանրությունը պետք է լավ արտաքին պայմաններ ստեղծի այդ երկրում իրավիճակի պատշաճ կարգավորման համար»:
ԱՄՆ Պետքարտուղարությունը զրույցի մասին հայտնելիս նշել էր, որ Բլինքենը խոստացել է իր դաշնակիցների հետ համատեղ Չինաստանին պատասխանատվության ենթարկել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության սպառնալիքի համար, որը ներկայացնում է Պեկինի քաղաքականությունը, ներառյալ Թայվանյան նեղուցը:
Պետքարտուղարը «նաեւ շեշտել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ցինցզյանում, Տիբեթում եւ Հոնկոնգում մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին, եւ Չինաստանին կոչ էր արել միանալ միջազգային հանրությանը Մյանմարում ռազմական հեղաշրջման դատապարտման հարցում», նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը