Ջո Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ-ում ինքնասպանությունների եւ սովի աճի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փրկության ամերիկյան ծրագրի անհրաժեշտության թեմայով ելույթի ժամանակ հայտնել է խնդիրների մասին, որոնց երկիրը բախվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Այսօր հրապարակվել են աշխատանքային զբաղվածության հունվարի տվյալները: Եվ չնայած մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր աշխատանք են գտել եւ աշխատավարձ են ստանում, հրաշալի հասկանում ենք, որ մեր տնտեսությունը դեռեւս աղետի մեջ է: Մենք անցյալ ամիս երկրում ավելացրել ենք ընդամենը 6 հազար աշխատատեղ մասնավոր հատվածում: Ընդհանուր առմամբ, մենք ավելացրել ենք 49 հազար աշխատատեղ: Եվ սա այն դեպքում, երբ մեզ մոտ ավելի քան 10 մլն մարդ գործազուրկ է դարձել, 4 մլն մարդ աշխատանքից զրկվել է կես եւ ավելի տարով, իսկ 2,5 մլն կանայք որպես աշխատուժ բացառվել են: 15 մլն ամերիկացիներ չեն հասցնում վճարել վարձույթի դիմաց: 24 մլն մեծահասակներ եւ 19 մլն երեխաներ տառացիորեն սնունդի պակաս են զգում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ աճել է նաեւ ինքնասպանությունների թիվը:
«Ինքնասպանություններն աճում են: Աճում է կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունը: Շատերը հույսը կորցնում են: Եվ ես հավատում եմ, որ ամերիկացի ժողովուրդը հիմա օգնություն է փնտրում իր կառավարության մոտ, որ մենք կատարենք մեր աշխատանքը, որ նրանց հուսախաբ չանենք: Ուստի ես կգործեմ եւ կգործեմ արագ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Իմ ծրագիրն այն է, որ ավելի շատ աշխատատեղեր ստեղծենք, ինչը ավելի շատ տնտեսական աճ կստեղծի եւ մեզ ավելի մրցունակ կդարձնի մնացյալ աշխարհի համեմատությամբ, քան ցանկացած այլ ծրագիր: Մի հավատացեք իմ խոսքին: Ուղղակի նայեք, թե ինչ են ասել ամբողջ երկրում առաջատար տնտեսագետները. ե՛ւ ամբողջ աշխարհում, ե՛ւ օվկիանոսից այն կողմ:
Ուոլ սթրիթից Moody's ներդրումային ընկերությունն ասում է, որ եթե մենք անցնենք փրկության ամերիկյան ծրագրով, ապա դա կհանգեցնի 4 մլն-ից ավելի աշխատատեղերի ստեղծման, քան կստեղծվեր հակառակ դեպքում: Անկուսակցական Բրուքինգյան ինստիտուտը տեսել է «Ամերիկայի փրկության ծրագիրը» եւ ասել, որ 2021 թվականին ՀՆԱ-ն կհասնի մինչհամաճարակային կանխատեսումներին, իսկ դա նշանակում է, որ մենք 2021 թվականի վերջին կվերականգնվենք: Եվ, ի դեպ, շատ ավելի արագ, քան եթե ոչ մի բան չձեռնարկենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը