32 կգ-ով նիհարած Ռեբել Ուիլսոնն ընկերոջից բաժանվել է SMS հաղորդագրությամբ
Ավստրալական արմատներով ամերիկացի դերասանուհին բաժանվել է իրենից 11 տարով փոքր բոյֆրենդից, որը ամերիկյան հայտնի Anheuser-Busch գարեջրային ընկերության ժառանգորդն է: Ընդ որում՝ Ռեբելը ոչինչ չի բացատրել Ջեյկոբին։ Դերասանուհին սիրելիի հետ բաժանվել է SMS-ի միջոցով:
Ուիլսոնն այնքան ոգեշնչված էր նոր հարաբերություններով, որ սկսեց նիհարել։ Այս պահին նա ընդհանուր առմամբ նիհարել է ավելի քան 32 կիլոգրամով։ Սակայն, քաշը կորցնելու հետ միասին կորել են երիտասարդ ընկերոջ հանդեպ նրա զգացմունքները. «Բուշը խենթանում էր նրա համար։ Նա, իրոք, տխուր է։ Շոկի մեջ է։ Հարաբերությունները խզելու նրա ընտրած միջոցը շատ վիրավորական էր», - զրուցակցի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Այդ ամբողջ ընթացքում Բուշը փորձել է Ուիլսոնի հետ կապ հաստատել։ Երիտասարդը փորձել է պարզել իրավիճակը եւ հասկանալ, թե ինչու է Ռեբելը որոշել այդքան կտրուկ խզել իր հետ հարաբերությունները։ «Հիմա նա բառեր չի գտնում։ Ջեյկոբն իրեն կուրացած է զգում։ Նա, իրոք, կարծում է, որ գտել է կյանքի ուղեկցին։ Հաղորդագրությունը ստանալուց հետո Բուշը փորձել է քավել իր մեղքը։ Միայն այն ժամանակ, երբ նա համացանցում տեսավ սիրելիի ուղերձը, հասկացավ՝ նրանց միջեւ պաշտոնապես ամեն ինչ վերջացած է: Ջեյկոբը դեռ ցավագին է ընդունում դա», - ամփոփել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ երիտասարդները ծանոթ են մի քանի տարի։ Սկզբում նրանք պարզապես ընկերություն էին անում, հետո նրանց միջեւ կայծ էր բռնկվել։ Զույգը սիրավեպի մասին հայտնել է անցյալ տարվա ամռանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը