Վարչական համակարգում հնարավոր են կրճատումներ
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր, անդրադառնալով կառավարության միջնաժամկետ ծրագրին, որով եկող տարվանից առողջապահության համակարգին տրամադրվող գումարները կրճատվելու են, հույս է հայտնել, որ այնուամենայնիվ կրճատում տեղի չի ունենա:
Լեւոն Ալթունյանը կառավարության այս մտահղացումը համարել է ցավալի. «Մենք մեծ հույսեր ունենք, որ կհիմնավորենք մեր ծրագրերը, եւ բյուջեի կրճատում տեղի չի ունենա, բայց եթե նման քայլի դիմի կառավարությունը, մենք տնտեսումների հաշվին կկրճատենք մեր բյուջեն, առանց ծառայությունների որակը վատթարացնելու»:
Նախարարը չբացառեց, որ հնարավոր է լինեն ադմինիստրատիվ կազմի կրճատումներ:

















































