Մակունցի նշանակումը կհամադրեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ
«Իրավունքը» գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել էր լուրերն այն մասին, որ «օրակարգում կա նման հարց», և հնարավոր է, որ ինքը նշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Ըստ տրամաբանության, արդեն իսկ պետք է շրջանառվեին թեկնածուների անուններ, թե ով է փոխարինելու Լ. Մակունցին՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում: Սակայն, ինչպես մնացյալ հարցերում, այս հարցում ևս իմքայլականները տրամաբանությունից դուրս են:
«Իրավունքի» իշխանական աղբյուրները պնդում են, որ անգամ չի քննարկվում, թե ով է լինելու Մակունցին փոխարինողը, քանի որ բոլորի մոտ էլ ճամպրուկային տրամադրություններ են: Իշխող խմբակցության պատգամավորները հիմա ավելի շատ մտազբաղ են, թե երբ են ձերբազատվելու պատգամավորական մանդատներից և վերադառնալու իրենց նախկին կյանքին:
Իսկ նրանք, որոնք դեռ կարծում են, թե անելիք ունեն քաղաքական դաշտում, ևս չեն ցանկանում վերցնել ֆիկտիվ գոյություն ունեցող իշխող ուժի ղեկավարի պաշտոնը, որովհետև այն լինելու է բավականին կարճ և անշնորհակալ գործ: Վերին օղակներում ևս չեն պատրաստվում Լ․ Մակունցին փոխարինել մեկ այլ իմքայլականով: Պարզապես, Մակունցի նշանակումը կհամադրեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, իսկ մինչ այդ խմբակցությունում «դիրիժորությունը» «տակից» դե ֆակտո կստանձնի Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրերից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան