Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին

Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Մամուլ

Պատերազմից առաջ Հայաստանում ո՞ւմ է ֆինանսավորել Սորոսը

«Իրավունքը» գրում է․ ««Բաց հասարակության հիմնադրամների» սեփականատեր Ջորջ Սորոսը դեռևս նախորդ տարվա սկզբին հրապարակված իր հոդվածում քննադատել էր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիային սատարող մտքեր արտահայտել՝ կոչ անելով Եվրոպային՝ սատարել Թուրքիային ՌԴ-ի հետ հակամարտության մեջ: «Մենք չենք մեկնաբանելու»,-ահա այսպիսին էր վերոնշյալի մասին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գոր­ծադիր տնօրեն Լարիսա Մինասյանի մեկնաբանությունը:

Շատերի կողմից այսօր մոռացու­թյան մատնված այս դրվագը՝ հիմա ավելի քան պարզորոշ է: Ըստ էու­թյան, արցախյան մերօրյա պատերազմի ժամանակ Եվրոպան իր լռությամբ կամ երբեմն անատամ հայտարարություննե­րով արեց այն, ինչ հորդորել էր Սորոսը: Միայն թե ծրագիրը վերջնական «հաջո­ղության» չհասցրին, և արցախյան պա­տերազմը չվերաճեց ռուս-թուրքական հակամարտության:

Մինչդեռ մինչև պատերազմը՝ Սորոսի հիմնադրամը Հայաստանի վրա շուրջ 1 158 896 դոլար գումար էր ծախսել մի­այն նախորդ տարի: Ովքե՞ր էին 2020-ին Սորոսի հիմնադրամից սնված դեմքերը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել:

Նախ նշենք, որ գրանտները բաժանվել են մինչև պատերազմի սկիզբը, որից հետո այլևս նոր դրամաշնորհ­ներ ստացողներ չեն եղել և, ի տարբե­րություն նախորդ տարիների, 2020-ին Սորոսի հիմնադրամն անհատական ան­ձերի գրանտներ չի բաժանել, այլ հայտ­նի գրանտակերները թաքցրել են իրենց անուններն արդեն ճանաչված ու ան­հայտ ՀԿ-ների անունների հետևում:

Այսպիսով՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է Ռուսաստանից արտաքսված Ստեփան Գրիգորյանը, նախորդ տարի հաջողացրել է երկու անգամ գրանտ ստանալ Սորոսի հիմնադրամից, որի ընդհանուր գումարը կազմում է՝ 41 560 դոլար:

Երկու անգամ գրանտ է ստացել նաև Դանիել Իոաննիսյանն իր «Իրազեկ քաղաքա­ցիների միավորում» ՀԿ-ով, որի գումարը կազմում է շուրջ 145 005 դոլար:

Արթուր Սաքունցին պատկանող Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան ստացել է շուրջ 187 500 դոլարի գրանտ:

Իսկ ԼԳԲՏ-ականներին սատարող «Փինք» ՀԿ-ն 8 500 դոլար, ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության նախկին պատգամա­վոր Գայանե Աբրահամյանի «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ստացել է 185 500 դոլարի գրանտ:

«Քաղաքացի­ական պայմանագիր» հիմնադրամի հո­գաբարձուների խորհրդի անդամ Մարո Մաթոսյանի «Կանանց աջակցման կենտրոնը» ստացել է 8 200+18 060 դո­լարի գրանտ, Ավետիք Իշխանյանի «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» ստացել է 43 300 + 5 340 դոլարի գրանտ:

Հատկանշական է, որ սորոսական գրանտների շահառու է նաև դարձել Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ՀՀ Առողջապահության ազգային ինստի­տուտը՝ ստանալով շուրջ 9 192 դոլարի գրանտ:

Բավական կլորիկ գումար Սորոսի հիմնադրամը հատկացրել է նաև ԶԼՄ- ներին, որոնցից «Ֆակտորը» նախորդ տարի ստացել է 226 459 դոլարի գրանտ, «Բուն T\/»-ի հիմնադրամը ստա­ցել է 52 800 դոլար, Հանրային լրագրու­թյան ակումբը՝ 92 200 դոլար, Գեղամա մեդիա հոլդինգը՝ 2 000 դոլար, Լոռի TV- ին՝ 2 240 դոլար, Ցայգ 1՜\/-ին՝ 3 800 դո­լար: 2020-ին սորոսական գրանտներ ստացած ՀԿ-ների շարքում են նաև մեծ թվով անհայտ անուններ, որոնցից յուրա­քանչյուրին կանդրադառնանք առաջիկայում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: