Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին

Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Հայաստան

Անհասկանալի է, թե 6 ենթակետերից կոնկրետ որ մեկը չի պահպանվել լրագրողի կողմից․ ՀԺՄ հայտարարությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խոչընդոտելու խոսքի և մամուլի ազատությունը, և հորդորում առաջնորդվել բացառապես օրենքով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ աշխատակազմ՝ խնդրելով նշել, թե ինչո՞ւ և ի՞նչ օրենսդրական հիմնավորումներով չի հավատարմագրվել «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանը: 29.01.2021 թվականին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի ստորագրությամբ ստացվել է հարցման պատասխանը, որում նշվում է, որ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքների լուսաբանման համար Ս․ Բադոյանը չի հավատարմագրվել, քանի որ 5-րդ գումարման նստաշրջանի աշխատանքների լուսաբանման ժամանակ չի պահպանել Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջները։ Հայաստանի ժուռնալիստների միությունը հարկ է համարում հիշեցնել, որ Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 22-րդ կետը սահմանում է հավատարմագրված լրագրողի պարտավորությունները, և այդ կետի կարգավորումները որևէ առնչություն չունեն լրագրողի հավատարմագրումը մերժելու կարգավորումների հետ։

Եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ Որոշման 22-րդ կետով հնարավոր է մերժել լրագրողի հավատարմագրումը, ապա առնվազն անհասկանալի է, թե 22-րդ կետում թվարկված թվով 6 ենթակետերից կոնկրետ որ մեկը չի պահպանվել լրագրողի կողմից։

Ըստ Որոշման՝ լրագրողի հավատարմագրման մերժման հիմքերը սպառիչ թվարկված են 16-րդ կետում, որտեղ անգամ անուղղակի հղում չի պարունակվում 22-րդ կետի պահանջներից որևէ մեկին։ Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի՝ լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Միևնույն ժամանակ՝ նույն օրենքով արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Հաշվի առնելով «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի հետ կապված վերջին միջադեպերը՝ իշխանական պատգամավորների կողմից, ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված են պատգամավորական էթիկայի կանոնները, համաձայն որոնց՝ պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խոչընդոտելու խոսքի և մամուլի ազատությունը, և հորդորում առաջնորդվել բացառապես օրենքով»։