2020 թվականին Հունաստանը երեք անգամ հայտնվել է Թուրքիայի դեմ պատերազմի շեմին. Հունաստանի պաշտպանության նախարար
2020 թվականին Հունաստանը երեք անգամ հայտնվել է Թուրքիայի դեմ պատերազմի շեմին՝ թուրքական «Oruç Reis» հետազոտական նավի հետ կապված ճգնաժամի պատճառով, Proto Thema-ի հետ հարցազրույցում հայտնել է երկրի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը:
«Երեք անգամ անցկացվել է զինված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա»,- շեշտել է Պանագիոտոպուլոսը՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության մասին: Նրա խոսքով՝ «արեւելքից դեռեւս սպառնալիք կա, չի դրված կղզիների ապառամականացման հարց»:
«Առայժմ սպառնալիք կա, իսկ մեր գնահատականներով՝ այն գոյություն է ունեցել եւ ի հայտ է եկել այս ամռանը. ապառազմականացման մասին խոսք լինել չի կարող: Մեր բարձրագույն ինքնիշխան իրավունքն է պաշտպանել մեր ամբողջականությունը»:
Հույն նախարարը նշել է, որ անցյալ ամռանը հունական ջրերում թուրքական Oruç Reis նավի հայտնվելուց հետո երեք անգամ անցկացվել է զինված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա: «Ռազմածովային նավատորմը այս մոբիլիզացիայի կենտրոնում էր, որովհետեւ իրավիճակը զարգանում էր Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Բայց ամբողջ Զինված ուժերը պատրաստ էր իրադարձությունների ցանկացած զարգացման՝ բազաներում կործանիչներից մինչեւ սահմանին բանակային զորամասեր: Այդուհանդերձ, մենք տարօրինակ վստահություն ունեինք, որ այս մոբիլիզացիան կարող է մյուս կողմին զսպող ազդանշան փոխանցել:
Այսինքն՝ հակառակորդը չի հասնի մինչեւ ռազմական բախման կետի, քանի որ նրանք գիտեին, որ կբախվեն մեծ ծախսերի: Սա գործնականում հաստատեց զսպման ռազմավարությունը, եւ կարող եմ ասել, որ դրան հասանք Զինված ուժերի համընդհանուր մոբիլիզացիայի հաշվին»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը