Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին

Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Հայաստան

ՀՀ և ԱՀ դժվարին վիճակից դուրս գալու համար պետական կառավարման համակարգում պետք են լուրջ քայլեր, այս իշխանությունը ցույց է տվել՝ ի վիճակի չէ․ Սեյրան Օհանյան

Ես կարծում եմ, որ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությունը, որը պետք է գա իշխանության, պետք է համապատասխան որոշում ընդունի՝ այսօրվա իրավիճակից ելնելով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կարգավիճակին։

«Մենք կանխարգելման իրավիճակից արձագանքման կամ, նաև, սպառնալիքների դիմագրավման իրավիճակում ենք գտնվում, պետք է համապատասխան հետևություններ անել և տեսնել, թե մենք ինչպես ենք ապահովում ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը։ Չէ՞ որ ՀՀ-ն Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և պետք է այս իրավիճակում որոշում ընդունվի, թե ինչպիսին պետք է լինի Պաշպանության բանակը։ Կարծում եմ, որ, թեկուզ ինչ-որ կազմով, այն պետք է մնա, բայց, թե ինչպիսին պետք է լինի, դրա մասին կարող է ասել այսօրվա ղեկավարությունը։ Ես այսօր հստակ չեմ կարող ասել, որովհետև իրենց հետ կապ չունեմ»,-ասաց Օհանյանը։

Հարցին՝ արդյո՞ք որոշումները չեն ուշանում, օրինակ, ԱՀ ՊԲ-ի վերաբերյալ, ինչ է պետք անել այս փուլում, Օհանյանն արձագանքեց․ «44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո անհաջողությունները շարունակական են մեզ մոտ, որովհետև և՛ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, և՛ հունվարիր 11-ին ստորագրած փաստաթուղթը, և՛, այնուհետև, ՀՀ ղեկավարության գործողությունները երկրի ներսում, երկրի սահմաններում և Արցախում խոսում են այն մասին, որ իրավիճակը բավականին լարված է»,-ասաց Օհանյանը։


Հարցին՝ այս փուլում ՀՀ-ն կարողանում է կատարել իր՝ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի դերը, եթե չլինի ԱՀ ՊԲ, ՀՀ ՊՆ-ն կարո՞ղ է պաշտպանել ԱՀ անվտանգությունը, Օհանյանն արձագանքեց․

«Դժվար է ինձ համար ասել, որովհետև ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանի և Արցախի այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար պետական կառավարման համակարգում պետք են լուրջ քայլեր՝ երկրի ներսում և դրսում, իսկ այս իշխանությունները ցույց են տվել, որ նրանք ի վիճակի չեն։ Նրանք ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի, ոչ մի բան չարեցին, որ մենք պատերազմի ժամանակ հստակ ղեկավարում իրականացնենք, դեռ ավելին՝ ամբողջ նահանջը, ամբողջ պարտությունը պատերազմի ընթացքում խրախուսեցին»,-ասաց նա։

Հարցին՝ ինչպես կանխել, եթե իրենք հրաժարական չեն տալիս, Օհանյանն ասաց․ «Ամեն ինչ պետք է անել, որ սրանք փոխվեն»։

Նրա կարծիքով՝ իրավիճակը լարված է հատկապես երեկվանից սկսված թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո․ «Դրանք հարձակողական բնույթի են, իրենց կարողություններն են կատարելագործելու։ Մեր սահմանին մոտ են, մոտ են նաև ռուսական 102-րդ ռազմաբազային։ Դրանից պետք է հետևություններ անել։ Բացի երկրի ներսում արագ ինքնակազմակերպվելուց՝ պետք է արագ միջոցառումներ ձեռնարկվեն նաև միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում և դիվանագիտական կոնկրետ քայլեր պետք է արվեն, նաև՝ ՌԴ համատեղ գործողությունները կատարելագործելու առումով, ինչու չէ՝ կարող ենք մենք էլ զորավարժություններ անցկացնել, բայց պլանները պետք է ճշտվեն»,-ասաց նա՝ ելելով նաև թուրք-ադրբեջանական զորավարժությունների հնարավոր հոգեբանական ազդեցության մասին․

«Հասկանում եմ, որ այդ զորավարժությունները հոգեբանական որոշակի ճնշում են մեզ վրա, նաև հիշեցում են ՌԴ-ին, բայց, այնուամենայնիվ, թուրք-ադրբեջանական համագործակցությանը միանշանակ պետք է դիմագրավենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ՝ հայ-ռուսական համապատասխան միջոցառումներով»,-ասաց նա։