Փաշինյանն իջևանցի ատամնաբույժին վարչապետի օգնական է նշանակել, որ նա Արցախում տեսածը չպատմի
«Տեղեկացանք, որ հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանի օգնական է նշանակվել ծնունդով իջևանցի, մասնագիտությամբ՝ ստոմատոլոգ Գագիկ Իսախանյան անուն-ագգանունով մի անձնավորություն:
Իջևանյան մեր աղբյուրներից փորձեցինք պարզել, թե ով է ատամնաբույժ երիտասարդը և, առհասարակ ինչ կապ կարող է ունենալ ատամնաբույժը քաղաքականության հետ: Այն, ինչ պարզեցինք՝ շոկային է: Մեր իջևանյան աղբյուրների պնդմամբ, ոմն Գագիկ Իսախանյանը, որն օրեր առաջ նշանակվել է վարչապետի խորհրդական, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին:
Իջևան քաղաքում պտտվող լուրերի համաձայն՝ երիտասարդ ատամնաբույժը Արցախում շատ բան է տեսել, այդ իսկ պատճառով Նիկոլը նրա բերանը փակելու համար պաշտոն է տվել:
Մեր աղբյուրը նաև նշում է, որ Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը՝ Գագիկ Մելքումյանը վերոնշյալ անձի աներն է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան