Կուման. «Բարսելոնան» շատ լավն էր այս խաղում
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ հաղթանակը 2:1 հաշվով:
«Բարդ հանդիպում էր ուժեղ մրցակցի դեմ: «Բարսելոնան» շատ լավն էր՝ հատկապես առաջին խաղակեսում: Արժանի էինք խփել ավելի շատ գոլեր: Կարծում եմ՝ արդարացիորեն հաղթեցինք:
Մենք միշտ խոսում ենք գոլերի մասին: Պետք է հարվածներ կատարենք նաև հեռու տարածությունից: Դա քննադատություն չէ, սակայն պետք է հաղթահարենք նաև այդ պահը»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Բարսելոնան» 40 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 19 խաղում վաստակել է 50 միավոր։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը