Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել

Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ
Հայաստան

Ռոմանոս Պետրոսյանի կինը, քենին, եղբոր կինն են դպրոցների տնօրեններ ընտրում

 

«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Հայկ Փայտյանը հոդված է գրել Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի` մարզի դպրոցների կառավարման խորհուրդները վերահսկելու քայլերի վերաբերյալ՝ կից հրապարակելով փաստաթղթերի կրկնօրինակները:

Հոդվածում մասնավորապես ասվում է. «2020թ. հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցան գործադիր տնօրենի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նույն քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Հանրակրթական դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից: Հիմնական դպրոցների դեպքում մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների թիվը նույնն է, սակայն, ի տարբերություն ավագ դպրոցի, մյուս 4-ից երեքը արդեն ներկայացնում են մարզպետարանը, իսկ մեկը՝ համայնքը: Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրությունների ժամանակ խորհուրդի ձայները բաշխվեցին հավասար՝ 4/4: Այս դեպքում, ըստ գործող կարգի, վերջնական որոշումը կայացնում է նախարարը:

Թեկնածուներից Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ կառավարման խորհրդի այն 4 անդամը, ովքեր ներկայացնում են ԿԳՄՍ-ն ու մարզպետարանը, Ռոմանոսի ազգականներն են, մարզպետարանի աշխատակիցները կամ էլ Պետրոսյանի ջանքերով տարբեր պետական հաստիքներում տեղավորված անձիք: Այլ խոսքով՝ այդ մարդիկ իրենց ընտրությունը կատարել են՝ ելնելով ոչ թե դպրոցի զարգացման ծրագրից կամ կատարված աշխատանքների գնահատականից, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել: Սակայն սա դեռ ամենը չէ: Ռոմանոսի սույն ձեռագիրը երևացել է ոչ միայն այս, այլև մարզի մի շարք այլ, այդ թվում նաև՝ նույն քաղաքի թիվ 2-րդ հիմնական դպրոցում, որի նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել Ռոմանոսի դեմ: Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն են Կոտայքի Բալահովիտ, Ակունք, Վերին Պտղնի համայնքերի, Հրազդան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդներում:

Զավեշտն այն է, որ միևնույն մարդիկ միաժամանակ ընդգրկված են մի քանի դպրոցների կառավարման խորհուրդներում: Այդ մարդկանցից մեկը, օրինակ, Ռոմանոսի կինն է՝ Արմինե Պետրոսյանն, ով ընդգրկված է Աբովյան քաղաքի թիվ 2, 7, 10 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Լուրեր կան, որ այս տիկինը, տարբեր տեղերում բացահայտ հայտարարում է, որ թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի հարցն արդեն իրենք որոշել են և ինչքան ուզում են՝ թող բողոքեն, միևնույն է, բան չի փոխվելու: Հիշեցնենք, որ սույն դպրոցի մանկավարժներն, աշակերտներն ու ծնողները ընտրություններից հետո եկել էին ԿԳՄՍ շենքի դիմաց, պնդել, որ իրենք չեն ցանկանում աշխատել Ռոմանոսի դրածոյի հետ:

Ռոմանոսի մյուս «վստահելին» դպրոցների կառավարման խորհուրդներում, մարզպետի պաշտոնում իր նախկին օգնական Անի Չիլինգարյանն է, ով ընդգրկած է Աբովյանի թիվ 1 ավագ և թիվ 7 հիմնական դպրոցների կառավարման խորհուրդներում: Հաջորդն այս ցուցակում Մայրանուշ Նավոյանն է, ով Ռոմանոսի եղբոր կինն է, նա էլ ընդգրկված է Աբովյանի թիվ 1, թիվ 4 , թիվ 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Մյուսը Ռոմանոսի քենի Անի Հակոբյանը է, ով նույնպես ընդգրկված է Աբովյանի թիվ 1, 4 և 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Վերոնշյալ դպրոցների կառավարման խորհուրդների կազմում է նաև Մելինե Գասպարյանը, ով Կոտայքի մարզպետարանում է աշխատում եւ Ռոմանոսի կադրերից է:

Ռոմանոսը դպրոցների կառավարման խորհուրդները յուրայիններով է լցրել ոչ միայն Աբովյանում: Նույն պատկերն է Չարենցավան, Նոր Հաճն, Հրազդան քաղաքներում և այլ համայնքներում: Մինչդեռ մարզպետ նշանակվելիս Ռոմանոսը հայտարարում էր, որ մարզը դարձնելու է էտալոն, որ ինքը և իր քաղաքական թիմը նոր արժեհամակարգ և քաղաքական մշակույթ են բերում և անընդհատ պատեհ-անպատեհ առիթներով նախկին տնօրեններին, ինչպես նաև ուսուցիչներին մեղադրում էր են նախկին արժեհամակարգ կրելու մեջ: Դպրոցների կառավարման գործը յուրայիններին տա՞լն է նոր քաղաքական մշակույթը:

Պարզ է մեկ բան, որ իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել դպրոցները կուսակցականացնելու գործելաոճից, այլև այն ավելի են կատարելագործել ու առաջիկա հնարավոր արտահերթ ընտրություններում ձայներ ապահովելու համար ամեն բան անում են դպրոցները իրենց տոտալ վերահսկողության տակ գցելու համար:

Հայկ Փայտյան

Հ.Գ. Հրապարակում ենք մեր ձեռքն տակ եղած փաստաթղթերի կրկնօրինակները: Սրանք ասվածի ապացույցն են»: