ԱՀԿ-ի փորձագետները ժամանել են Ուհանի շուկա COVID-19-ի ծագման պատճառներն ուսումնասիրելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը, որը զբաղվում է COVID-19-ի ծագումնաբանության հետազոտությամբ, կիրակի ժամանել է Ուհանի ծովամթերքների շուկա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր կորոնավիրուսը, հաղորդում է Reuters-ը:
Կիրակի փորձագետների խումբը ժամանել է Ուհան անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Շուկայի շուրջ տեղադրվել են լրացուցիչ բարիկանդեր:
Մասնագետները չեն պատասխանել լրագրողների հարցերին, որոնք հավաքվել էին շուկայի մուտքի մոտ:
Շուկայում հանրային հասանելությունը խիստ կրճատվել էր անցած տարվա սկզբում՝ դրա փակման օրվանից: Նախքան փակումը դա աշխույժ եւ աղմկոտ շուկա էր, որը կազմված էր հարյուրավոր կրպակներից մսի, ծովամթերքի եւ բանջարեղենի բաժիններում:
Մի քանի չինացի դիվանագետներ եւ պետական ԶԼՄ-ներ հայտարարել են, որ համարում են, որ շուկան կորոնավիրուսի աղբյուր չէ, եւ սատարել են տեսությունը, որ վիրուսը ենթադրաբար առաջացել է ուրիշ երկրում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը