Իշխանությունը մտադիր է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել «Հանրայինի» տնօրեն Հովհաննես Մովսիսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը հրաժարական տվեց: Այս հրաժարականին երկու բացատրություն են տալիս, մեկը՝ որ Արցախյան պատերազմի եւ պարտության դեմ արված բողոքի քայլն էր, մյուսը՝ դատարանը որոշում էր կայացրել, որ նա իրավունք չուներ ընտրվել Հոգաբարձուների խորհրդի նախագահ, եւ նա որոշման կիրառումից առաջ ընկավ՝ հրաժարական տալով։
Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին, որը եւս հրաժարական էր տվել, Հոգաբարձուների խորհրդում փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօրեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով, ով menu. am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբայրն է:
Այսպիսով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալրված էր, մնում էր, որ նախագահ ընտրեն, ապա եւ՝ ԵՊՀ ռեկտոր: Լուրեր էին շրջանառվում, թե իշխանությունը մտադիր է Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Հովհաննես Մովսիսյանին, սակայն դրան դեմ են համալսարանականները, եւ իշխանությունն այժմ խաղադրույք է կատարել Ավետիք Քերոբյանի վրա, սակայն համալսարանականները հակված են հենց իրենցից ընտրել նախագահ, հոգնել են դրսից եկած, բուհի հետ կապ չունեցող մարդկանցից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը