Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է

Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում
Մամուլ

Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․ ԲԴԽ անդամ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն արդեն երկու օր է՝ գնում են աշխատանքի, անգամ ԲԴԽ նիստերին են մասնակցել: Սակայն Ջհանգիրյանին, ինչպես նա ակնկալում էր ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ում աղ ու հացով չեն դիմավորել: ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը, ով, ի դեպ, ժամանակին Ջհանգիրյանին կալա­նավորելու որոշում կայացրած դա­տավորն է եղել, մեր հարցին՝ ինչպես դիմավորեցիք նոր անդամներին, ասաց՝ ոնց որ բոլոր նոր անդամնե­րին: «Եկել են, ասել ենք՝ բարով եք եկել, նորմալ, անփորձանք աշխա­տանք ենք ցանկանում»,- ասաց Չիչոյանը:

-Աղ ու հաց չկա՞ր «դիմա­վորման արարողության» մեջ, Ջհանգիրյանն ակնարկում էր, որ երբ ինքը գնա ԲԴԽ, իրեն պետք է աղ ու հացով դիմավորեն:

Իհարկե, ոչ, որեւէ մեկին մենք աղ ու հացով չենք դիմավորել, բնա­կանաբար, նաեւ Ջհանգիրյանին չէինք կարող աղ ու հացով դիմավո­րել: Կամ՝ էդ ինչ դիմավորելու ձեւ ա, աղ ու հացով հիմա ո՞ւմ են դի­մավորում Բարձրագույն դատական խորհրդում:

-Ի դեպ, ասում են՝ Ջհանգիրյանը հավակնում է ԲԴԽ նախա­գահի պաշտոնին, կամ իշխա­նություններն են ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում:

Ես տեղյակ չեմ Ջհանգիրյանի հավակնություններից, ինչպես նաեւ իշխանության հավակնություններից: Մենք ունենք ընտրված ԲԴԽ նախա­գահ՝ Ռուբեն Վարդազարյանը, որն ընտրվել է հինգ տարով, կարծում եմ, եթե ինքն անձամբ հրաժարական չտա, ապա պարտավոր է իր աշխա­տանքային պարտականությունները կատարել նշված ժամկետում:

-Ջհանգիրյանի հայտարա­րություններին՝ ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ի ու դատական համակարգի հետ կապված որոշ գնահատա­կանների ինչպե՞ս եք վերաբերվում:

Որոշ հարցերին՝ նորմալ, որոշ հարցերի մասով էլ կարող է իմ կարծիքը ես ունենամ:

-Ո՞ր հարցերի դեպքում, օրի­նակ:

Դե, հիմա էս պահին չեմ ուզում բարձրաձայնել։

-Տպավորություն էր, որ նա կանխակալ վերաբերմունքով է գա­լիս դատական համակարգ, ԲԴԽ: Օրինակ՝ առանց գործի նյութերին ծանոթանալու, ասում էր՝ դատավոր կա, որ զինված հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողին ազատ է արձակում:

ԲԴԽ որեւէ անդամ իրավունք չունի առանց վարույթն ունենալու որեւէ դիրքորոշում հայտնել՝ դա­տավորի ցանկացած որոշման հետ կապված: Քանի դեռ այդ հարցը չի եկել ԲԴԽ, ԲԴԽ որեւէ անդամ իրա­վունք չունի դիրքորոշում հայտնել էդ ակտի հետ կապված:

-Գագիկ Ջհանգիրյանն այդ պա­հին, երբ նման կարծիք հայտնեց, դեռեւս ԲԴԽ անդամի թեկնածու էր, ոչ՝ անդամ:

Դե, թեկնածու էր, դա արդեն չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, բայց էս պահին, ասում եմ, խորհրդի որեւէ անդամ իրավունք չունի ակտի հետ կապված դիրքորոշում հայտնել:

-Մամուլում գրվեց, որ Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը գալիս են, որ ԲԴԽ-ում հավասարակշռությունը թեքեն հօ­գուտ իշխանության եւ քաղաքա­կան առումով իրավիճակ փոխեն:

Չկա նման խոսակցություն մեզ մոտ, դա մամուլի կամ ինչ-որ ուժերի դիրքորոշումը կամ մտածողությունն է:

-Հաշվի առնելով, որ Ջհանգիրյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից է եւ առաջադրվել է «Իմ քայլը» խմբակցությունից, Դավիթ Խաչատուրյանին նույնպես իշխանական խմբակցությունն է առաջադրել, կարելի է ասել, որ նրանք իշխա­նության սրտի թեկնածուներն են, եւ պատահական չէ նրանց այստեղ գործուղելը:

Ես էդպես չեմ մտածում, նրանք գիտնական անդամներ են, եւ օրենքով է դա՝ ինչ-որ մի խմբակցություն պետք է առա­ջադրեր: Հիմա էս պահին, եթե Ջհանգիրյանին կամ Խաչատուրյանին «Իմ քայլն» է առաջադրել, դա չի նշանակում, որ նրանք իշխանահաճո թեկնածուներ են: Դրանից առաջ էլ մենք ունեցել ենք «Իմ քայլից» առաջադրված թեկնածուներ, օրի­նակ՝ Գրիգոր Բեքմեզյանը, մարդը շատ օբյեկտիվ աշխատում է: Ու ես չեմ կարող ասել, որ Բեքմեզյանը, առաջադրված լինելով «Իմ քայլից», իշխանության թելն է մանում:

-Բայց ասում են՝ նրանք գալիս են դատական համակարգն իրենց բռի մեջ հավաքելու:

Խորհուրդը տասն անդամից է բաղկացած, եւ երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի, որովհետեւ մեծամասնություն չեն:

-Վստա՞հ եք, որ հենց այս երկու անդամն են, այլ մարդիկ չեն միանա իշխանական թեւին:

Ապագայի մասին կանխատե­սումներ չանենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում