ԵՄ-ն որոշել է Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել
Եվրամիության արտգործնախարարները որոշել են Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել, չնայած ԵՄ անդամ որոշ պետություններ ավելի թերահավորեն են վերաբերվում Անկարայի վերջին առաջարկներին, հայտնում է Kathimerini-ն:
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Բրյուսելում Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը տեղեկացրել են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ իրենց վերջին բանակցությունների բովանդակության մասին, ընդ որում՝ երկուսն էլ նշել են Բրյուսելի հետ հարաբերություններում նոր էջ բացելու Անկարայի ակնհայտ ցանկության մասին:
Նույն աղբյուրների խոսքով՝ Անկարայի վերջին հայտարարությունների եւ գործողությունների նկատմամբ ԵՄ ընդհանուր դիրքորոշումը դրական է թվում, չնայած արտգործնախարարները շեշտել են, որ Թուրքիան պետք է շարունակի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ Էգեյան ծովում լարվածության ապաէսկալացիայի իր նախաձեռնությունները:
Հունաստանն իր կողմից պնդել է Աթենքի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերում զգալի առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը, ինչպես Թուրքիայի կողմից ծովային իրավունքի խախտումները եւ casus belli-ին նրա ակնարկը: Անկարայի դիրքորոշման վերջին փոփոխությունը կապում են Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքի, Թուրքիայի տնտեսության վիճակի վատթարացման եւ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելու հետ:
Մինչ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը Բորելը մեկնաբանություններում փաստացի ասել է, որ ԵՄ-ն Անկարայի հետ երկկողմ հարաբերություններում «նոր դարաշրջանը» պետք է ուսումնասիրի ամերիկյան նոր վարչակազմի հետ «սերտ համագործակցությամբ»:
Ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում Բորելը հաստատել է, որ ԵՄ-ն կշարունակի Թուրքիայի հետ «դրական օրակարգը», բայց նաեւ կշարունակի աշխատանքը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածինների անօրինական հետախուզման դեմ նոր պատժամիջոցների տեխնիկական ասպեկտներիր վրա: «Ցուցակը պատրաստ չէ, բայց հետաձգված չէ»,- ասել է նա: «Ես ուրախ եմ հայտնել, որ անցյալ ամռանը եւ աշնանը թունավորող գրգռիչներն այսօր վերացել են... եւ մենք պայմանավորվել ենք [Չավուշօղլուի հետ], որ երկու կողմերը այս խթանը կպահպանեն եւ դրանից դրական կերպով կօգտվեն, որ փորձեն հասնել համաձայնության»,- հավելել է Բորելը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել փետրվարի վերջին:
Մաասն իր հերթին հաստատել է Բեռլինի թերահավատ վերաբերմունքը Թուրքիայի դեմ պատժամիջոցների նկատմամբ՝ հայտարարելով, որ Անկարան դրական քայլ է կատարել՝ վերսկսելով Աթենքի հետ հետազոտական շփումները, որոնց չպետք է «խոչընդոտի» պատժամիջոցների սպառնալիքը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը