ՊՍԺ-ն շահավետ առաջարկ է արել Ռամոսին
Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին ձեռք բերելու փորձերը:
Onda Cero-ի համաձայն՝ Ֆրանսիայի չեմպիոնն իսպանացի պաշտպանին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով:
Արքայական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է պայմանագիրը երկարաձգել մեկ տարով ու վճարել տարեկան 10,8 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Ռամոսը 2005 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Նա անցած տասնամյակի գոլերի քանակով աշխարհի ամենաարդյունավետ պաշտպանն է: Անցած 10 տարիներին Ռամոսը «Ռեալում» խփել է 71 գոլ, իսկ Իսպանիայի հավաքականում՝ 18։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը