Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։
Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ:
Ակնհայտ է, որ Մարությանին Երեւան քաղաքի հետ կապված որեւէ հարց չի էլ հուզում, որի վառ օրինակը Երեւանում տեղացած ձյունն է, այն չմաքրելը, ինչպես նաեւ ողջ Երեւանը սահադաշտ դառնալու հեռանկարը: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ դեռեւս հայտնի չէ, թե փետրվարի 9-ին կայանալիք Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ավագանին:
Օրակարգը դեռ չկա, իսկ շատերն էլ կարծիք են արտահայտում, թե Երեւանի քաղաքապետը կրկին որեւէ պատրվակ կբերի նիստին չմասնակցելու համար: Նկատենք՝ երեկ, փաստորեն, Հայկ Մարությանի առաջին աշխատանքային օրն էր, այնինչ համայն հայության մայրաքաղաքը խնդիրների մեջ է թաղված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը