Այն լարված վիճակը, որ այսօր կա ԱԳՆ-ում, մի օր պայթելու է. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանի Հանրապետության պետական բոլոր համակարգերում տիրում է քաոսային վիճակ, ինչը ծանր հարված է Հայաստանի Հանրապետության պետականության համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Արտգործնախարարությունից ես ճանաչում եմ բավականին լուրջ պրոֆեսիոնալների, եւ քաղաքականությունը, որը վարում է արտգործնախարարը՝ վախեցած, հեզաճկուն, կատարելով Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները՝ չխորանալով այդ հրահանգների օրինականության, բարոյականության եւ ճշտգրտության մեջ։ Ես համոզված եմ, որ այն լարված վիճակը, որ այսօր կա արտգործնախարարությունում, մի օր պայթելու է։ Մենք այսօր բոլոր համակարգերում ունենք պարալիզացված վիճակ։ Բոլոր համակարգերում կա քաոս։ Եվ այն ինչ փորձում է անել գործող իշխանությունը դեռեւս գործող վարչապետի գլխավորությամբ անդառնալի հարված է Հայաստանի պետականության համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է