Այսօր ժողովրդի զգալի մի հատված, դժգոհ լինելով իշխանությունից, չի գտնում այն կորիզը, որի շուրջ պետք է համախմբվի. Միհրդատ Մադաթյան
Իշխանությունը ձախողել է հայրենիքը և շարունակում է ձախողել։ Կարծում եմ՝ մենք իրավունք չունենք լռել այս պահին, պետք է մեր դիրքորոշումը հայտնենք, եթե ինչ-որ բանով կարող ենք օգնել, որ հայրենիքը չկործանվի, ապա անմասն չպետք է մնանք: Այս մասին Մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Վերջինս կարծում է՝ ծիծաղելի է, երբ իշխանությունները ասում են՝ աթոռակռիվ է. «Հայաստանում գործող Հանրային խորհուրդը վերջին երեք տարում զբաղվել է բանսարկությամբ և այս կատաստրոֆիկ իրադարձությունների ժամանակ որևէ դիրքորոշում չի հայտնել: Ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդը պետք է բաղկացած լինի մարդկանցից, որոնք հասարակության մեջ հեղինակություն են վայելում»։
Միհրդատ Մադաթյանը պարզաբանեց, որ իրենց հավաքները միտում ունեն համախմբել մարդկանց, որոնք չունեն կուսակցական դիրքորոշում:
«Այսօր ժողովրդի զգալի մի հատված, դժգոհ լինելով իշխանությունից, չի գտնում այն կորիզը, որի շուրջ պետք է համախմբվի: Կան մարդիկ, որոնք չեն կիսում այսօրվա ընդդիմադիր կուսակցությունների հայացքները: Պետք է ստեղծվի կորիզ, որ ապակուսակցական մարդիկ համախմբվեն»,-ասաց հոգեբանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է