Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել
Իշխանությունները շարունակում են անել ամեն բան, որպեսզի թաքցնեն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հանգամանքները, որոնք կարող են հանրությանը հանել թմբիրից ու ակնհայտ դարձնել, որ պատերազմում պարտության միակ մեղավորը հենց գործող իշխանություններն են, գրում է politik.am-ը։
Այս պատերամզի մասին ամենամեծ մոլորություն այն է, որ իշխանությունները տեղյակ չեն եղել դրա սկսվելու մասին։ Իրականությունն այն է, որ արդեն սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԳՇ հետախուզությունը զեկուցել է սեպտեմբերի 27-ին սկսվելիք պատերազմի մասին, անգամ ժամն է հայտնի եղել։
Այս տեղեկատվության ֆոնին անհասկանալի է, թե ինչպես է ադրբեջանական ԶՈՒ-ը կարողացել ոչնչացնել մեր ԶՈՒ ՀՕՊ համակարգերը, անգամ, զորամասերում, ինչպե՞ս է ստացվել, որ հարյուրավոր զոհեր ենք տվել հենց զորամասերում կուտակված զինվորներից։ Ինչու՞ պատերազմի մասին տեղեկացված ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ձեռնարկել քայլեր, որպեսզի ադրբեջանական բանակի առաջին հարվածը այդքան մահաբեր չլինի, եթե անգամ հնարավոր չէր հակահարվածով կանխարգելել այն։
Հիմա հասկանալի է, թե ինչու՞ են իշխանությունները հապաղում բաց ու թափանցիկ քննել պատերազմի հանգամանքները, քանի որ այդ դեպքում ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված են լինելու բազմաթիվ տհաճ, գուցե նաև քրեական հետևանքներ ունեցող հարցերի պատասխանել։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը