Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին

Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
Հայաստան

Չե՞ք գտնում, որ պետք է հրաժարական տաք, քանի որ տեղի է ունեցել ազգային եւ պետական ողբերգություն․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկել արտահերթ ընտրությունների օրակարգը։Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ արդյոք սպասվում են արտահերթ ընտրություններ, թե ոչ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես նախորդ տարեվերջին հանդես եմ եկել կոնկրետ առաջարկով՝ համաձայնությամբ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2021թ․ ընթացքում։ Ինձ համար զարմանալի կերպով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը, եւ հետեւաբար, իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չի, որ ինքն իր համար անի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ավելին ասեմ՝ եթե քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե իրենք այդպիսի կարծիք չունեն, թե իշխանությունը կկեղծի ընտրությունները եւ այդ պայմաններում ասում են՝ ոչ, մենք չենք ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է՝ իրենք էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- նշեց վարչապետը։

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց վարչապետից՝ արդյոք նա պատրաստվում է հրաժարական տալ։

«Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի նստում երկխոսության, կամ ասում է՝ համաձայն չեմ, հրաժարական տալո՞ւ եք, թե՞ չէ։ Դուք չե՞ք գտնում, որ պետք է անել դա, քանի որ տեղի է ունեցել ահռելի ազգային եւ պետական ողբերգություն»,- հարցրեց նա։

Հարցին ուղիղ պատասխան Նիկոլ Փաշինյանը չտվեց՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների իրենց առաջարկը մնում է ուժի մեջ։

«Կա հստակ բանաձև՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ժողովուրդը։ Մենք չենք անի այնպիսի քայլը, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից և լծակներից, եւ իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն։ Մեր առաջարկը շարունակում է մնալ, առաջարկը գոյություն ունի, եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել այդ տրամաբանությունը, մենք համապատասխան դիրքորոշում կձեւավորենք արդեն այդ իրողության նկատմամբ։ Բայց հարցն այն է, որ ձեր ասած բոլոր հարցերի լուծման համատեքստում վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին, եւ մենք թույլ չենք տա այնպիսի զարգացում, որ այս բանաձեւը խախտվի»,- ասաց նա։