Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ

Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին
Հայաստան

Ամենահամեղ լահմաջոն ու հայկական խոհանոցի բարիքները մեկ հասցեում` Տերյան 23

Հյուսիսային պողոտայում զբոսնելիս, մեկ անգամ չէ, որ մեզանից շատերը զգացել են դեռ հեռվից կանչող ու ախորժակ գրգռող լահմաջոյի, պիցցայի, աջարական խաչապուրու ու համեղ խորտիկների հոտը: Բայց վստահաբար քչերը գիտեն մայրաքաղաքի հենց սրտում թաքնված այս գողտրիկ անկյան պատմությունը: Ինչու հենց «Տուն լահմաջո»: Պատմությունն, այստեղ մատուցվող ճաշացանկի նման հետաքրքիր ու զարմացնող է:
Տերյան 23 հասցեում գտնվող «Տուն լահմաջո» պանդոկն արդեն 12 տարվա պատմություն ունի: Հենց այս տեղում 12 տարի առաջ Ջանիբեկյանների տունն էր, որ ընտանիքի անդամների որոշմամբ վերածվեց պանդոկի:
Պանդոկի գործադիր տնօրեն Արմինե Աբաջյանը պատմում է.
«Ամուսինս՝ Էդուարդ Ջանիբեկյանը, շատ էր սիրում համեղ պատրաստել, հյուրասիրել, և որոշեցինք պանդոկ բացել, որտեղ սկզբնական շրջանում միայն լահմաջո, պիցցա ու աջարական խաչապուրի էինք մատուցում»:
Անունն էլ ընտրվեց ելնելով այն հանգամանքից, որ պանդոկը տան տեղում էր կառուցվում: «Տուն լահմաջոն» բացման առաջին իսկ օրվանից կարողացավ այցելուներին փոխանցել տան ջերմությունն ու դառնալ շատերի համար ամենասիրելի վայրերից մեկը:
Այսօր «Տուն լահմաջոն» մեծ ու բազմազան ճաշացանկ ունի` տարբեր մսային խորտիկներ՝ փռի մեջ պատրաստված, խորովածի ու քյաբաբի տեսակներ, շաուրմայի տարբեր տեսակներ, առաջին ու երկրորդ ճաշատեսակներ, աղցաններ ու խմիչքներ: Լահամջոն էլ այստեղ երկու տեսակի է` պանրով ու մսով՝ պատրաստվող կրկին փռում, խաշն էլ յուրահատուկ՝ Գավառի: Ի դեպ` ճաշացանկում տեղ գտած շատ ուտեստներ այլ վայրերում պարզապես չեք գտնի: Դրանք հեղինակային են` տան անդամների, այցելուների ու ընկերների ցանկությամբ պատրաստված:
Տիկին Արմինեն պատմում է, որ իրենց հարսը, ով «Մարավիլա» անունով գեղեցկության սրահ ունի, մի օր բարձրաձայն իր ցանկությունների մասին խոսեց` ցանկությունն էլ ոչ այլ ինչ էր, քան լահմաջո առանց մսի: Խոհարարների հետ կարճ բանակցությունից հետո տիկին Արմինեի ամուսնու շնորհիվ «Մարավիլան» մտավ հիմնական ճաշացանկ ու դարձավ շատ շատերի սիրված ուտեստը:
«Ամուսինս չէ բառը չունի, անում է հնարավորն ու անհնարինը ապահովելու համար: Եթե այցելուն ինչ-որ բան է ուզում, որ չունենք, Էդուարդը ամեն գնով կստեղծի ու հյուրի ուզածը տեղում պատրաստել կտա: Այդպես մեր ճաշացանկում հայտնվեց օրինակ «Շտապ օգնությունը»:
Այստեղ, ինչպես տանը, մեծ ուշադրություն է հատկացվում թեˊ մաքրությանն ու թեˊ խոհարարների աշխատանքին: Միայն լավագույնը` լավագույնների համար: Ասում են, իրենց հաջողության գրավականը արդեն բոլորին է հայտնի: Այստեղ ամեն ինչ պատրաստվում է միայն թարմ բաղադրիչներից, տիկին Արմինեի ամուսինը անձամբ է գնում, միայն թարմն ու տեղականը:

Եթե անգամ լահմաջոյի մեծ սիրահար չես կամ եթե անգամ սոված էլ չես, «Տուն լահմաջոյի» արտաքին դիզայնը հաստատ հետաքրքրությունդ կշարժի: Ներս մտնելու, ներսում սրահի դիզայնը տեսնելու ցանկությունը հաստատ հաղթող է դուրս գալիս ու չի սխալվում:
Դռնից ներս մտնելիս աջ անկյունում աչքի է զարնում փուռը, որտեղ հենց այցելուի աչքի առաջ թխվում ու տեղում մատուցվում են տարատեսակ խորտիկները: Արդեն ներսում, հնի ու նորի այնպիսի համադրություն է ստեղծված, որ կարծես մի նոր աշխարհ ընկած լինես: Ամենուր տարատեսակ հնություններ են` խորհրդային ռադիո, հեռուստացույց, ֆոտո, հեռախոս, պատիֆոն, որն ի դեպ պանդոկի այցելու, երգիչ Ֆորշն է նվիրել, կավե ծաղկամաններ, հին ու նոր լուսանկարներ ու անգամ սեփականատերերի որդու առաջին փոքրիկ ջութակն է տեղ գտել պատերից մեկի վրա: Յուրահատուկ ոճով առանձնացող ջահն էլ տիկին Արմինեի մայրիկի ամառանոցում անձրևի տակ փտող հին փայտերին տրված երկրորդ կյանքի արդյունքն է:
Այստեղ ամեն ինչն է հետաքրքիր ու զարմացնող, և ամենևին էլ պատահական չէ, որ մեկ անգամ այցելելուց հետո ուզում ես վերադառնալ կրկին ու կրկին:
Ներսում տիրող հաճելի մթնոլորտը, բարեհամբույր աշխատակիցներն ու, որ ամենակարևորն է, թարմ ու համեղ ճաշացանկը չի կարող անտարբեր թողնել հյուրերին:
Ունենք հյուրեր, որ այնքան են եկել՝ ընկերացել ենք, ընկերություն ենք անում ընտանիքներով, մասնակցում ենք ընտանիքի առիթներին:
«Տունը» շատ սիրված է և նաև արտասահմանից ժամանած զբոսաշրջիկների համար: Շատ են գալիս Ռուսաստանից ու Ֆրանսիայից: Գալիս են անգամ անմիջապես օդանավակայանից` ճամպրուկներով, պատմում է տիկին Արմինեն, նստում են, հաճելի երաժշտության ներքո ու դրական մթնոլորոտում վայելում են համեղ կերակրատեսակներն ու վերջում էլ շնորհակալություն հայտնելով հեռանում են:
«Տուն լահմաջոյի» այցելուների շարքերում հաճախ կարելի է տեսնել նաև հայտնի ու սիրված դերասաններին, արվեստագետներին ու գործիչներին: « Մեր սիրված հյուրերից են Ռոբերտ Մավիսակալյանը, Էդուարդ Թոփչյանը, Ֆորշը, Ձախ Հարութը, Ռազմիկ Ամյանը: Պատիվ ենք ունեցել նաև հյուրընկալելու Ռեյ Չարլզի թոռնիկին, Հորդանանի արքայադստերը, ռուս հայտնի հաղորդավար Ալեքսանդր Լյուբիմովին»:
Այստեղ գալիս են թեˊ ընկերների խորհրդով, թեˊ արտաքին գեղեցիկ դիզայնից շոյված և թեˊ պարզապես քաղցած հյուրեր, որ արագ քաղցը հագեցնելու տեղ են փնտրում: Գալիս են մեկ անգամ ու ցանկություն են ունենում վերադառալու կրկին ու կրկին: