ԶԼՄ. Apple-ը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակումը
Apple ընկերությունը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակումը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նրա խոսքով՝ աշխատանքային գործընթացը մնում է դիսփլեյներ ստեղծելու փուլում, իսկ Apple-ը դեռ չունի ծալվող iPhone-ի նախատիպը:
Ընկերությունը չի որոշել ծալվող էկրանի չափը: Քննարկվում է, մասնավորապես, 6,7 դյույմ (մոտ 17 սմ) անկյունագծով դիսփլեյի տարբերակը, ինչպիսին iPhone 12 Pro Max-ինն է:
Apple-ի թեստային էկրաններից շատերն ունեն անտեսանելի ծալովի ծխնիներ, ինչը նշանակում է, որ հեռախոսը բացելիս էկրանը ամբողջական է դառնում: Օրինակ, նույն կերպ են պատրաստված Samsung-ի ծալվող սմարթֆոնները` ի տարբերություն Microsoft-ի նույնատիպ սմարթֆոնների, որոնցում տեսանելի ծխնիները միացնում են երկու առանձին վահանակներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշում է Bloomberg-ը, ծալվող iPhone-ը, ամենայն հավանականությամբ, շուտ չի հայտնվի, կամ կարող է ընդհանրապես չհայտնվել: Apple-ն այժմ կենտրոնացած է այս տարվա վերջին թողարկվելիք իր նոր iPhone-ի եւ iPad-ի վրա: Կորոնավիրուսի համավարակը բարդացրել է արտադրումը, քանի որ ընկերության ինժեներները Սիլիկոնյան հովտի գրասենյակներում աշխատում են շաբաթական մի քանի օր եւ սահմանափակ թվով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը