Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դերասանական կազմին
Ռոբերտ Դե Նիրոն եւ Քրիս Ռոքը միացել են Դեւիդ Օ. Ռասելի նոր եւ դեռեւս անանուն ֆիլմի աստղային դերասանական կազմին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով THR-ին:
Բացի այդ, ֆիլմում կնկարահանվեն նաեւ Մայք Մայերսը, Տիմոտի Օլիֆանտը, Մայքլ Շենոնը, Անյա Թեյլոր-Ջոյը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կինոնկարի նկարահանումներին կմասնակցեն Քրիստիան Բեյլը, Մարգո Ռոբին եւ Ջոն Դեւիդ Վաշինգտոնը:
Դեւիդ Օ. Ռասելն ինքն է գրել սցենարը, սյուժեի մանրամասները դեռ չեն հրապարակվում։ Նկարահանումները պետք է մեկնարկեին ապրիլին, սակայն կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով դրանք տեղափոխվեցին հունվար։
Դեւիդ Օ. Ռասելի նախորդ ֆիլմը՝ «Ջոյ»-ը (Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ) թողարկվել է 2016 թվականին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը