Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, որը նախկինում թիվ 198 դպրոցի տնօրենն էր եւ տեղափոխվել էր ԿԳՄՍՆ, որպեսզի հետագայում հանրակրթության վարչության պետ նշանակվեր, դեկտեմբերի 30-ին նշանակվել է Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիշեցնենք, որ Թորոսյանը մեկ անգամ մասնակցել էր հանրակրթության վարչության պետի մրցույթին, սակայն կտրվել էր գրավոր քննությունից եւ, փաստորեն, հիմա էլ նշանակվել է ԿԶՆԱԿ-ի տնօրեն, որի ենթակայության ներքո են Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը։
Մեզ հետ զրույցում Թորոսյանը հաստատեց իր նշանակման մասին լուրը, ասաց, որ տնօրենի մրցույթ դեռեւս չի հայտարարվել, բայց հայտարարելու դեպքում մասնակցելու է։ Եվ ասաց, որ հանրակրթության վարչությունում փորձագետի աշխատանքային պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 30-ին։ Նշենք նաեւ, որ հանրակրթության վարչությունը, որը ԿԳՄՍ նախարարության ամենամեծ բովանդակային ստորաբաժանումն է, կես տարուց ավելի է՝ պետ չունի։ Նրանք, ում առաջարկվում է այս պաշտոնը, հրաժարվում են, եւ համաձայնող համապատասխան թեկնածու չեն կարողանում գտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը