Պոչետինոն ՊՍԺ-ում կստանա Տուխելից 2 անգամ ավելի աշխատավարձ
ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ֆրանսիական ակումբում 6.3 միլիոն եվրո աշխատավարձ կստանա առաջին մրցաշրջանի արդյունքում, հայտնում է Le Parisien-ը:
Հաջորդ տարի արգենտինացի մասնագետի տարեկան աշխատավարձը կկազմի 7.5 միլիոն եվրո, իսկ մեկ տարի անց՝ 8.04 միլիոն:
Ստացվում է, որ հաջորդ մրցաշրջանից Պոչետինոն կստանա 2 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան ՊՍժ-ի նախորդ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Գերմանացի մասնագետն իր հերթին 6 միլիոն եվրո փոխհատուցում կստանա պայմանագիրը վաղաժամ խզելու համար:
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն այս ամիս էր գլխավորել ՊՍժ-ն՝ փոխարինելով պաշտոնանկ արված Թոմաս Տուխելին: 2019թ․ նոյեմբերին Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացվելուց հետո Պոչետինոն աշխատանք չուներ։ Օրեր առաջ նա նվաճեց մարզչական կարիերայի առաջին տիտղոսը՝ դառնալով Ֆրանսիայի սուպերգավաթակիր:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը