Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ

Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին
Հայաստան

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։

2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։

Չնայած նշվածի՝ Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ։ Ավելին, հրադադարի հայտարարության ստորագրումից հետո անգամ շարունակվում են գերեվարվել քաղաքացիական անձինք։ Նշված դեպքերից մեկով՝ նոյեմբերի 10-ին գերեվարվել է Մարալ Նաջարյանը, ով գտնվում է Բաքվի բանտում։ Ասվածը հաստատվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Իր հերթին, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում է գտնվում առնվազն 4 կին գերի։

Չնայած բոլոր գերիների վերադարձի կամ ազատ արձակման հրամայականին՝ բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը, եւ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ձեւաչափում մարդու իրավունքները շարունակվում են ստորադասվել ճանապարհային հանգույցների ապաշրջափակման խնդրին, ինչն ուղղակիորեն անընունելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման տեսանկյունից։

Հարկ է նկատել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով կարգավորվում են պատերազմի ժամանակ գործող պատերազմի իրավունքը (jus in bello)։ Սա միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով նաեւ այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Այս առումով՝ կարեւոր է ընդգծել 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված երկու՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի երրորդ կոնվենցիայի (Ժնեւի երրորդ կոնվենցիա) եւ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի չորրորդ կոնվենցիայի (Ժնեւի չորրորդ կոնվենցիա) կարգավորումները։

Նշված կոնվենցիաները ոչ միայն անդրադառնում են բոլոր հանգամանքներում եւ առանց որեւէ խտրականության անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահպանմանը, այլեւ հատուկ կարգավորումներ են պարունակում պատերազմական իրավիճակներում հայտնված կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Ժնեւի երրորդ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրված է կանանց նկատմամբ հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի սկզբունքը։ Ժնեւի չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կանայք պետք է հատկապես պաշտպանված լինեն իրենց պատվի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից, բռնի մարմնավաճառությունից կամ անպարկեշտ հարձակման ցանկացած ձեւից»։ Միաժամանակ, Ժնեւի երրորդ կոնվենցիայի 25-րդ հոդվածով սահմանվում է, որ «Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով»։ Նույն կոնվենցիայով նաեւ նախատեսվում է ռազմագերիների առողջության պահպանման, ինչպես նաեւ հիգիենիկ միջավայրի ապահովման կանոնները, իսկ բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն հիգիենիկ միջավայրի պահմանման համար առանձին հարմարություններ:

Իր հերթին, 1974 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում եւ զինված բախումներում կանանց եւ երեխաների պաշտպանության մասին» հատուկ հռչակագիրը եւս սահմանում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու այնպիսի միջոցառումների արգելումը, ինչպիսին են կանանց նկատմամբ հետապնդումները, խոշտանգումները, պատժիչ միջոցառումները, ստորացուցիչ վերաբերմունքն ու բռնությունը։

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությում շարունակվող լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից դրսեւորված առանձնակի դաժանության դեպքերը, Ադրբեջանում պարբերաբար շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու ռազմագերիների նկատմամբ ծայրաստիճան դաժան վերաբերմունքը՝ անհրաժեշտ ենք համարում գործուն քայլեր ձեռնարկել բացառելու գերեվարված բոլոր անձանց նկատմամբ հնարավոր իրավունքների խախտման դեպքերը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից՝ երաշխավորել իրենց մանդատի եւ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով կին գերիների պահման պատշաճ պայմանները, այդ թվում՝ սեռական եւ ֆիզիկական բռնությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը։

ՀՀ կառավարությունից՝ գործուն քայլեր իրականացնել՝ գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ։