Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 24-ին, կազմել է 478.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.10 դրամ (աճել է 0.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.32 դրամ (աճել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.99 դրամ (նվազել է 0.15 դրակով):

















































