Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

Կարապետ Չալյան. Հաղթանակներով պետք է հատուցենք իրենց կյանքը հայրենիքին նվիրած մեր հերոսներին

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանի համար 2021 թվականը մարզական կյանքի կարեւորագույն տարին է լինելու:

77 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատար ըմբիշը խոստովանում է՝ պատերազմից հետո կրկնակի պատասխանատվությամբ է մոտենալու Օլիմպիական խաղերին, պատասխանատու է՝ ռազմի դաշտում հայրենիքի համար նահատակված հերոսների, պատերազմում զոհված իր հարազատների, ընկերների, վիրավոր զինվորների համար: Վստահ է, որ հաղթանակներով է միայն հնարավոր հատուցել այն մեծ կորուստը, որ ունեցանք պատերազմում:

NEWS.am Sport-ի համար Կարապետ Չալյանն ամփոփել է մրցաշրջան-2020-ը, խոսել կորոնավիրուսի վատ հետեւանքների, պատերազմական օրերի եւ օլիմպիական տարվա ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կարապետ Չալյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Մրցաշրջան-2020․․․

2020 թվականը մարզական առումով բավարար էր: Այն արդյունքները, որ ես գրանցեցի, ինձ գոհացնում են: Եվրոպայի առաջնությունում գրավեցի երրորդ տեղ, աշխարհի գավաթում՝ 5-րդ տեղ: Կարող էի մեդալով վերադառնալ, բայց մրցավարական կողմնապահության պատճառով մնացի առանց մեդալ: Եթե չլիներ մրցավարների միջամտությունը կամ դուրս կգայի եզրափակիչ, կամ կգրավեի երրորդ տեղը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ում ուսումնամարզական հավաքները ոչ լիարժեք անցկացրինք, բայց այդ պայմաններում կարողացել ենք լավ մարզվել, ուղղակի միջազգային մրցաշարերի չմասնակցեցինք: Ամեն դեպքում այս իրավիճակում երկու խոշոր մրցաշարերի մասնակցությունս ինձ համար լավ է:

Եվրոպայի առաջնությունում երկրորդ անգամ եմ բրոնզե մեդալ նվաճում: Ինձ չի բավարարում երրորդ տեղի արդյունքը: 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում պատրաստ էի չեմպիոն դառնալ, բայց էլի ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Գոհ եմ, որ առանց մեդալ չվերադարձա Հայաստան:

Աշխարհի գավաթի խաղարկությունում հանդիպեցի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին: Հայտնի է, որ նա եղել է Հայաստանում այս քաշում իմ մրցակցի հիմնական մրցակիցը: Բայց դրանից ես չէի լարվել, որովհետեւ բոլոր մրցակիցներիս մոտենում եմ նույն կերպ: Գորգ եմ դուրս գալիս հաղթելու եւ կարեւոր չէ՝ հակառակ կողմում՝ ով է: Ռոման Վլասովը շատ փորձառու ըմբիշ է, կրկնակի օլիմպիական չեմպիոն է, բայց այնպես չի, որ նրան հնարավոր չի հաղթել: Նպատակս նույն էր՝ հաղթել գոտեմարտը: Պետք է դեռ շատ աշխատել, մարզվել, ամեն ինչ անել, լինել մի գլուխ բարձր գորգի վրա, որ հաղթել ոչ միայն մրցակցին, այլեւ մրցավարներին:

Տոկիոյի Օլիմպիական խաղեր...

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Օլիմպիական խաղերի հետաձգումը մեկ տարով շատ ազդեց իմ մարզական կարիերայի վրա: Մեկ տարով հետ ընկա: Ինձ նման շատերը կորցրին այս տարին: Մենք շատ լավ էինք սկսել պատրաստվել Օլիմպիական խաղերին: Արդեն գրեթե սկսել էինք հավաքել մարզավիճակ: Կորոնավիրուսը փոխեց բոլորիս ծրագրերը: Բայց դրանից չեմ ընկճվում, ամբողջ համաշխարհային սպորտն է նույն կարգավիճակում հայտնվել:

Բազմիցս ասել եմ, որ ինձ համար շատ կարեւոր էր օլիմպիական ուղեգիր նվաճելը: Սա իմ առաջին Խաղերն է լինելու մարզական կարիերայում: Հույս ունեմ, որ կկարողանամ ինքս իմ, մարզիչներիս, թիմի, տղաների ու ինձանից մեծ ակնկալիքներ ունեցողների սպասելիքներն արդարացնել: Մեծ պատասխանատվությամբ կպատրաստվեմ Տոկիոյին:

Պատերազմ...

Բոլորի նման 2020 թվականը ինձ համար էլ շատ վատ ու բարդ տարի էր: Նախ կորոնավիրուսը, որը փոխեց մեր կյանքը հիմնովին, ապա վրա հասած պատերազմը: Պետք է հոգեպես շատ ուժեղ լինես, որ այդ ամենը կարողանաս տանել, ապրել: Անտանելի ցավոտ օրեր եմ ապրել պատերազմի օրերին, որոնք չեմ ցանկանա նույնիսկ թշնամիներիս: Այս պատերազմը շատ հարազատներ ու մտերիմ ընկերներ տարավ ինձանից: Կուզեի, որ այլեւս երբեք այսպիսի բան հայ ազգը չտեսներ:

Պատերազմը շատ վատ բան է: Չի կարելի պատերազմից որեւէ դաս քաղել, ինչ-որ բան սովորել: Այն ինձ միայն ցավ տվեց, բայց մեծացրեց հաղթելու ու միշտ հաղթող լինելու ցանկությունս: Ես այդ զգացի Սերբիայի մրցագորգում: Հասկացա, որ ինչ-որ բան փոխված է, ավելի շատ եմ ուզում հաղթել, ավելի ու ավելի շատ եմ ուզում մեր դրոշը բարձրացնել, մեր հիմնը հնչեցնել: Մեր մասին աշխարհը շատ պետք է լսի: Այսուհետեւ մենք պետք է հաղթենք, որպեսզի աշխարհը Հայաստանի մասին լսի միայն հաղթանակներով, հաջողություններով: Ու սա միայն սպորտում չէ: Այս հոգեբանությունը պետք է որդեգրենք, որ մենք էլ սկսենք հավատալ մեր ուժերին ու ապագային: Հաղթանակներով պետք է հատուցենք իրենց կյանքը հայրենիքին նվիրած մեր հերոսներին։

2021 թվական...

Ինձ համար կրկնակի պատասխանատու տարի է 2021-ը: Մարզական կարիերայիս համար կարեւորագույն տարին է լինելու, քանի որ մասնակցելու եմ իմ առաջին Օլիմպիական խաղերին: Չեմ կարող ժամանակից շուտ խոստումներ տալ, բայց երկար ու ծանր աշխատանք պետք է անեմ մինչեւ Օլիմպիական խաղեր: Երազանքս Օլիմպիական խաղերին լավ մասնակցելն է, այսինքն՝ մեդալ նվաճելը:

Այս տարին պետք է շրջադարձային լինի Հայաստանի, հայի համար, բոլորիս համար: Ես ինքս այդ շրջադարձը ապահովելու տրամադրվածություն ունեմ: Շատ մարտական եմ տրամադրված, քանի որ Օլիմպիական խաղերում պետք է պատվով ու փառքով ներկայացնենք մեր երկիրը: Հատկապես պատերազմից հետո, այս ծանր պարտությունից, այսքան հերոս տղերք, հարազատ, ընկեր կորցնելուց հետո մենք այլ տարբերակ չունենք, քան հաղթել ու հզորանալ: