ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հաստատել է 2021 թվականի բյուջեն
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 31-ի նիստում ընդունել է 3,21 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով 2021 թվականի բյուջեն: 168 պետություն սատարել է կազմակերպության հիմնական ֆինանսական փաստաթղթին, դեմ են արտահայտվել ընդամենը երկուսը` Իսրայելն ու ԱՄՆ-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հաստատված բյուջեն վերջին 50 տարվա մեջ դարձել է մեծությամբ երկրորդը, ինչը թույլ կտա բաց պահել ՄԱԿ-ի դռները, իսկ դրա աշխատակազմը` աշխատում է համավարակի եւ շարունակական թերֆինանսավորման պայմաններում:
Իր ելույթում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը սուր քննադատության է ենթարկել փաստաթուղթը: Նրա կարծիքով՝ դա փոխզիջում է, որը տարածում է ատելության, հակասեմականության եւ հակաիսրայելական կողմնակալության ամոթալի ժառանգությունը: «ԱՄՆ-ը մերժում է այդ ջանքերը եւ կոչ է անում այս քվեարկությունը անցկացնել, որպեսզի հասկացնենք, որ հավատարիմ ենք մեր սկզբունքներին, տեր ենք կանգնում ճշտին եւ երբեք փոխհամաձայնության չենք գնում հանուն փոխհամաձայնության»,- ընդգծել է նա:
«ՄԱԿ-ին հաստատ հավատալով՝ Միացյալ Նահանգները միշտ եղել եւ մնում է նրա խոշորագույն եւ ամենահուսալի գործընկերը»,- շարունակել է Քրաֆթը` հիշեցնելով, որ ԱՄՆ ներդրումը «ներառում է խաղաղապահ բոլոր ծախսերի 25%-ը եւ տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլար` մարդասիրական գործողություններին աջակցելու համար»: «Այս պարտավորությունը չի փոխվի իմ քվեարկության արդյունքում,- ասել է նա,- ԱՄՆ-ը լի է բյուջեն պատշաճ կերպով կատարելու վճռականությամբ՝ ապահովելով արդյունավետություն, ծախսարդյունավետություն եւ մեծ ռացիոնալացում»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը