Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

«Ազնավուր» հիմնադրամը մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության վերաբերյալ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության տրամադրման կենտրոնի կողմից վարձակալված 4 մարդասիրական ինքնաթիռով արդեն Հայաստան է բերվել ավելի քան 60 տոննա մարդասիրական օգնություն, որից 40 տոննան հավաքագրվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից` 50 կազմակերպությունների և հարյուրավոր կամավորների միասնության, համերաշխության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազնավուր» հիմնադրամը:

«Ֆրանսիայում և Շվեյցարիայում տեղակայված 20 հավաքագրման կետերի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բաշխման 11 ցանցերի շնորհիվ 12000 փախստական ապահովվել է առաջին անհրաժեշտության պարագաներով: Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունեց հայ համայնքի և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին: Հանրապետության նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցեցին հետևյալ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը (ի դեմս հիմնադրամի նախագահ Բեդրոս Թերզյանի), «Ազնավուր» հիմնադրամը (ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի ներկայացուցչությունը (ի դեմս միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաև Յուրի Ջորկայեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը, Ստեֆան Հասբանյանը և Անուշ Ձագոյանը: Էմանուել Մակրոնը հանդիպման առիթով վերահաստատեց Ֆրանսիայի և Հայաստանի «պատմական բարեկամությունը»:


«Այս դժվար պահին Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին»,- ասաց նա: Դեպի Հայաստան բժշկական առաքելություն ուղարկելուց բացի, հանրապետության նախագահը նաև հայտարարեց բեռնատար ինքնաթիռներով Հայաստանին հումանիտար օգնություն ուղարկելու և առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը շարունակական դարձնելու մասին: Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության վարձակալած առաջին բեռնատար ինքնաթիռը Երեւան ժամանեց նոյեմբերի 22-ին: Այն տեղափոխում էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից նվիրաբերված իրեր՝ առաջին բուժօգնության պարագաներ, բժշկական սարքավորումներ, շարժական բժշկական կայան, որը հնարավորություն է տալիս սպասարկել 500 հոգու, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ՝ պատերազմից տուժած բնակչությանը բաժանելու համար: Նոյեմբերի 27-ին Երևանում վայրէջք կատարեց հումանիտար օգնությամբ բեռնված երկրորդ ինքնաթիռը՝ Ֆրանսիայի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակության հետ միասին, որի կազմում էին նաև «Ճգնաժամային իրավիճակներում աջակցության տրամադրման կենտրոնի» տնօրեն Էրիկ Շեվալիեն, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Յուրի և Դենի Ջորկայեֆները, Ստեֆան Հասբանյանը, «Electriciens sans frontières» կազմակերպության թիմը, ֆրանսիացի լրագրողներ և այլ պատվիրակներ:

Օդանավը Հայաստան էր բերել «Ազնավուր» հիմնադրամի կողմից հավաքագրված օգնությունը, ինչպես նաև այլ բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների տրամադրած մարդասիրական բեռը: Դեկտեմբերի 11-ին երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում ՝ տեղափոխելով մարդասիրական օգնության պարագաներ (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղեր, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք հավաքվել էին «Ազնավուր» հիմնադրամի կողմից Ֆրանսիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրամադրված հիգիենայի պարագաներ և ծածկոցներ: Դեկտեմբերի 18-ին մարդասիրական օգնության 4-րդ չվերթը վայրէջք կատարեց Երևանում` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և այլ կազմակերպությունների կողմից ձեռք բերված իրեր (անվասայլակներ, ձմեռային հագուստ, դեղորայք): Դեպի Հայաստան հաջորդ մարդասիրական չվերթը ծրագրված է 2021 թվականի հունվարի 5-ին, որով ՀՀ կտեղափոխվի քաղաքացիական պաշտպանության հագուստ, մանկական հագուստ և բժշկական պարագաներ:

Ինքնաթիռներով ուղարկված մարդասիրական օգնությունից զատ՝ «Ազնավուր» հիմնադրամը հավաքել է ևս 60 տոննա բեռ, որը Հայաստան կտեղափոխվի ծովային և ցամաքային ճանապարհով 2021 թվականի սկզբին: Այս հսկայածավալ գործունեության արդյունքում «Ազնավուր» հիմնադրամը և վերջինիս գործընկերները ընդհանուր առմամբ հավաքելու և բաշխելու են 100 տոննա մարդասիրական օգնություն: Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կողմերին` Ֆրանսիայի նախագահին, «Ճգնաժամային իրավիճակներում աջակցության տրամադրման կենտրոնին», Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր մասնակցել են անհրաժեշտ օգնության հավաքագրման ևտեղափոխման գործընթացին: Հուսով ենք, որ այս միասնականությունը կօգնի մեզ հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները:

Այս ամենը հնարավոր դարձավ հետևյալ կազմակերպությունների և անհատների շնորհիվ՝ «Վեոլիա» հիմնադրամ, «Electriciens sans frontières», Յունիսեֆ, Ֆրանսահայ «Կապույտ խաչ», ASPA, ACABA, AGENK, AGUMP, UA CE, Ժնևի հայկական կենտրոն, Լիոնի ֆրանսահայբժիշկների միություն (UMAF Lyon), Տիչինոյի հայ համայնք, SAHB Hilfsmittelberatung, REHA Rheinfelden, «Կամավորները՝ հանուն մարդկության», Գրենոբլի հայկական մշակույթի տուն, «Միասնություն» ասոցիացիա, «Սասուն» ասոցիացիա, «Հայաստանի երեխաներ» ասոցիացիա, Կլամարի քաղաքապետարան, Մարսելի քաղաքապետարան, Պլեսի-Ռոբենսոնքաղաք, «Ani déménagement» բեռնափոխադրող կազմակերպություն, Ալֆորվիլի հայկական մշակույթի տուն, «Elise Care», Մարսելի հիվանդանոցների միություն, Փարիզի հիվանդանոցների միություն, Meditraining, LHD Groupe France, Aide Actions Internationales Pompiers, Résidence Sainte Bernadette, Tempolog, Levis, Sud Express, Առնուվիլի քաղաքապետարան, Նոր Ակվիտանիայի ֆրանս-հայկական միություն, l’Association Chiloe, Բիարիցի «AgurArménie» միություն, «Dons solidaires» կազմակերպություն, Անտոնիի ֆրանս-հայկական ակումբ, Առնուվիլի, Ալֆորվիլի և Իսսի-Լե-Մուլինոյի հավաքագրման կենտրոններ, «DiaspoHay» ասոցիացիա, Բեդոյան ընտանիք, Ստեֆան Հասբանյան, Յուրի և ԴենիՋորկայեֆներ, Ժոզեֆ Առաքել, Էլիզ Բողոսյան, Անուշ Կիրմիզյան, Դավիթ Պերյե, Արաքս Տեր-Գևորգյան, Հասմիկ Փոլադյան, Ժյուլիետ Հովհաննիսյան, Ժան-Լյուկ Մեսաժե, Սիլվի Մորետի, Հայկ Առաքելյան, Բենժամեն Մուքե-Ֆինդիկյան, Հրաչ և Հակոբ Կիրմիզյան, Արթուր Կարապետյան և այլք»,- ասված է հաղորդագրության մեջ: