Ապատեղեկատվություն է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը պատրաստ է Փաշինյանի հետ քննարկել քաղաքական իրավիճակը
«Հայ ազգային կոնգրես»-ն (ՀԱԿ) ապատեղեկատվություն է համարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, որ, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ՀԱԿ-ը, պատրաստ է քաղաքական իրավիճակի քննարկումներին, որոնց վերաբերյալ առաջարկ է արել ՀՀ վարչապետ Փաշինյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից։
«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է հետեւյալը.
«Դուք գիտեք վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ եւ քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, եւ ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը, ինչպես նաեւ Արման Բաբաջանյանի կուսակացությունը՝ Հանուն Հանրապետության, հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»։
Հայ Ազգային Կոնգրեսը նման հայտարարություն չի արել, հետեւաբար մեզ համար անհասկանալի է այդ ապատեղեկատվության տարածման նպատակադրումը (մոտիվացիան)»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը