Ոչ ոք իրավունք չունի պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու իր արտահայտությունների պատճառով. ԲՀԿ
Ըստ օրենքի՝ ոչ ոք իրավունք չունի պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու իր արտահայտությունների պատճառով: Այս մասին դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Աբովյանը նաեւ այս գործընթացն անվանեց «անթաքույց քաղաքական հետապնդում»:
«Մենք այլեւս չենք զարմանում, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը՝ Փաշինյանի ղեկավարությամբ փորձում է ընդդիմությանը զայրացնել բոլոր հասանելի միջոցներով: Ձեզ հավաստիացնում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը, լինելով Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային կապերի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահը, շատ էր հոգնում եւ ամեն ձեւով իրեն սահմանափակում էր: Նա ոչ մի արտոնություն չուներ: Նա զբաղվում էր Հայաստանում մարդու իրավունքներով, ակտիվ գործունություն էր վարում Եվրախորհրդարանում, այցելում էր ՔԿՀ-ներ եւ հանդիպում էր դատապարտյալների հետ: Դուք իսկապե՞ս հավատում եք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը կարող է հանգիստ մտնել ՔԿՀ: Այդպիսի բան չի կարող լինել»,- շեշտեց Աբովյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ երբ խորհրդարան եկավ օմբուդսմեն Արման Թաթոյանը, իշխող դաշինքի պատգամավորներն իրենց անհարգալից պահեցին եւ օմբուդսմենին հունից հանեցին: Աբովյանը նշեց, որ Նաիրա Զոհրաբյանին խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ուղղակի փոխարինող չկա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը