Նավթն էժանանում է շուկայի հավասարակշռման սպասումների ֆոնին
Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են, դինամիկան մասամբ կապված է ավելի վաղ աճից հետո շտկման հետ, ընդ որում՝ շուկաները շարունակում են գնահատել շուկայում պահանջարկի եւ առաջարկի հեռանկարները, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,27 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 51,2 դոլարի, WTI-ի փետրվարյան ֆյուչերսները՝ 0,19 տոկոսով, բարելի դիմաց մինչեւ 48,14 դոլար: Brent-ի փետրվարյան ֆյուչերսն էժանացել էր 0,29 տոկոսով, բարելի դիմաց մինչեւ 51,14 դոլար:
Անցյալ շաբաթ՝ չորեքշաբթի, Ծննդյան տոներից առաջ, նավթը թանկացել էր 2 տոկոսով, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ վիճակագրությամբ: Ընդ որում՝ անցած շաբաթվա արդյունքներով նավթի գները հոկտեմբերից առաջին անգամ նվազել էին:
Միաժամանակ, նոյեմբերին նավթի գինը նկատելի բարձրացել էր՝ միջինը քառորդով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ լավատեսությամբ պայմանավորված, որը, ներդրողների կարծիքով, պետք է օգնի համաշխարհային տնտեսության եւ պահանջարկի վերականգնմանը: Դեկտեմբերի սկզբից նավթի գները առայժմ չափավոր աճ են ցուցադրում՝ գրեթե 6 տոկոսով:
Թրեյդերները շարունակում են գնահատել նավթային շուկայում պահանջարկի եւ առաջարկի հեռանկարները: Մի կողմից՝ մի շարք տարածաշրջաններում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը շարունակում է տագնապահարույց մնալ, որոշ երկրներ շարունակում են խստացնել կարանտինային սահմանափակումները: Մյուս կողմից՝ պատվաստումը հասանելի է դառնում աշխարհի ավելի մեծ թվով երկրներում: Համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսումներն արտացոլվում են նավթի գների վրա, քանի որ դա ազդում է նավթի պահանջարկի վրա:
Շուկաները ուշադրություն են դարձնում նաեւ նավթի արդյունահանման վերաբերյալ նորություններին: Իրաքի նավթի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր 2023 թվականից հետո հարավային նավահանգիստներից հումքի արտահանումը օրական մինչեւ 6 մլն բարել մեծացնելու մտադրության մասին: Դրանից բացի, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալմանը հայտնել էր թագավորության տարածքում նավթի եւ գազի 4 նոր հանքավայրեր բացելու մասին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը