ՌԴ եւ Թուրքիայի նախագահների անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս գտնել ներդաշնակ լուծումներ. Պեսկով
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի անձնական հարաբերություններն ու կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս գտնել վիճելի հարցերում ներդաշնակ լուծումներ, պատմել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:
«Բացի այդ, իհարկե, մենք ունենք երկկողմանի հարաբերությունների հսկայական հիմք: Եւ երբ այդ շրջանակում երկու պետությունները ղեկավարում են առաջնորդները, որոնք այդպես են վերաբերվում միմյանք, որոնք միմյանց համարում են խոսքի եւ գործի մարդ, դա գրավականն է այն բանի, որ, եթե անգամ ծագում են տարաձայնություններ, եթե ծագում է շահերի բախում, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ կտա ներդաշնակ ելք գտնել այդ իրավիճակից»,-ասել է նա:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են եւ պետք է ունենան նշանակալի ներդրում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության գործում: «Ամեն դեպքում պետք է անել այնպես, որ պատերազմ չլինի»,-եզրափակել է նա:
Ավելի վաղ Պուտինն անվանել էր էրդողանին մարդ, որը կատարում է իր խոստումը՝ չնայած նրան, որ իրենց հայացքերը կարող են տարբերվել առանձին հարցերում: Իր հերթին Էրդողանը պատասխանել է Պուտինին նույնանման հայտարարությամբ եւ ասել, որ համարում է Ռուսաստանի նախագահին ազնիվ մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...