Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ. Վազգեն Մանուկյանը՝ Միքայել Մինասյանի վերջին բացահայտման մասին
Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց այրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ ԱԽ քարտուղարին դեռեւս սեպտեմբերի 1-ի գրության վերաբերյալ բացահայտմանը։
«Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել այդ լուրը, որովհետեւ ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակն ու ձգտումները։ Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ. «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը եւ կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսվելուց առաջ, որովհետեւ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում»:
Հայտարարությունից հետո Միքայել Մինասյանը հրապարակել էր նաեւ ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը