Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ռազմական դրություն մտցնեն հօգուտ թշնամու. Հայաստանը այդ հարցում միակն է. Արտակ Զաքարյան
Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ռազմական դրություն մտցնեն հոգուտ թշնամու. Հայաստանը այդ հարցում միակն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սեպտեմբերի 27-ին մտցվեց ռազմական դրություն։
Ռազմական դրության պայմաններում իբրև թե պետք է պահեստազորի և տեխնիկայի համընդհանուր զորահավաք կազմակերպեին, բայց այն կառավարության կողմից միտումնավոր ձախողվեց, ինչը ձեռնատու էր միայն թշնամուն։
Կոչ արվեց կամավորական ջոկատներ ստեղծել, որի համար ռազմական դրություն բոլորովին պետք չէր։
Ռազմական դրության պայմաններում, արգելվեց պաշտոնական ստից ու կեղծիքից բացի, այլ կարծիք։ Սա ևս ձեռնատու էր միայն թշնամուն, որովհետև թիկունքը հաղթական պարտության մասին իմացավ միայն այն դեպքում, երբ Շուշին պաշտոնապես հանձնված էր, իսկ Նիկոլն արդեն ստորագրել էր կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունը։ Այսինքն Հայրենիքի մեծ մասը վաճառելու գործարքը։
Ռազմական դրության ռեժիմի պարագայում Նիկոլը հանձնում է նաև Սյունիքի գյուղերը։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, բայց թշնամու զինված զորքերը, դրոշը ձեռքներին անարգել մտնում են այդ պետության տարածք։ Այս պարագայում ևս ՀՀ ռազմական դրությունը ձեռնտու է միայն թշնամուն։
Կապիտուլյացիայից հետո, ռազմական դրության ռեժիմի որոշ սահմանափակումներ հանվել են, բացառությամբ Նիկոլին անվստահություն հայտնելու սահմանափակմանը։ Սա ևս ձեռնտու է թշնամուն, որովհետև Ադրբեջանը որտեղի՞ց պետք է գտներ Նիկոլի պես դավաճան, որը կամավոր հիմունքներով ՀՀ գյուղերը ևս հանձնի թշնամուն։ Բացի այդ, ոչ միայմ հանձնի հողերը, այլ նաև ոստիկանական բիրտ ուժով պայքարի իր արժանապատիվ քաղաքացիների դեմ։
Հայաստանում միայն հիմարները չեն համաձայնվի այն մտքի հետ, որ ՀՀ ում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմը ձեռնտու է եղել բացառապես Ադրբեջանին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան