70, 52, 62 տարեկան մարդիկ սահման են պահում, դուք կամանդիրին եք բռնում, արա․ սյունեցիները՝ իշխանությանը
Պատերազմը Արցախիից տեղափոխվել է Սյունիք՝ պնդում են մի խումբ սյունեցիներ, որոնք այս պահին էլ ամուր կանգնած են իրենց դիրքերում, մինչդեռ Քաջարանի ու Գորիսի քաղաքապետերը իրավապահների ուշադրության կենտրոնում են։ Թե ինչո՞ւ, պատճառներն անհասկանալի է նաեւ Քաջարանի քաղաքապետի գումարտակի կամավորների համար, որոնք այսօր ուղերձ են հղել։
«Պատերազմի հենց առաջին օրվանից մեր քաղաքապետը եղել է Քաջարանի երկրապահի շարքերում։ Նա պատերազմի ամենաթեժ կետերում է եղել՝ Ջաբրայիլ, Զանգելան, այժմ մենք լծվել ենք մեր սահմանների պաշտպանությանը։ Մենք այս պահին կանգնած ենք Սյունիքի դիրքերում, ետեւում պետական սահմանն է, մեր դրոշն էլ երեւում է։ Մենք այս պահին գլխավոր չունենք, որովհետեւ մեր հրամանատարի նկատմամբ ոտնձգություն է իրականացվում, մենք ուզում ենք պատճառները հասկանալ»,- ասում է կամավորներից մեկը։
«Եթե մեր կամանդիրին բաց չեք թողել, ես մտնելու եմ Երեւան։ Եթե ես մտնեմ Երեւան, լաց եք լինելու, կամանդիրս պետք է իմ հետ լինի։ 70, 52, 62 տարեկան մարդիկ սահման են պահում, դուք կամանդիրին ենք բռնում, արա»,- շարունակեց դիրքը պահող մեկ այլ կամավոր։
Սյունեցիները հայտարարեցին՝ պատերազմի ընթացքում անտեսված են եղել Կառավարության կողմից, անգամ զինվորական համազգեստ չեն ստացել։
«Ոչ մի աջակցություն չենք ստացել, ու էդ ամեն ինչից հետո հասկանում ենք, որ նպատակն է նաեւ Սյունիքի հանձնումը։ Գլխատման պրոցես են սկսել»,- հավելեց Սյունիքի դիրքերը հսկող մեկ այլ կամավոր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան