Կառավարության ամբողջ կազմը գտնվում է շենքում, սրանից վճռական ի՞նչ գործողություն պետք է կազմակերպեինք․ Սաղաթելյան
«Մենք ասում էինք, որ այս իշխանությունը Արցախը հանձնելու է, կործանելու է մեր պետականությունը, չէին հավատում, հիմա էլ մենք զգուշացնում ենք, որ այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը Վայոց Ձորում է էդ նույնը լինելու, մինչեւ Երեւանի կենտրոն, եթե այս Կառավարությունը հրաժարական չտա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մեր պետականությունը վտանգված է։
«Էս մարդը հետեւողականորեն մեզ կործանման է տանում»,- շեշտեց նա։
Լրագրողի դիտարկամնը, թե ընդդիմությանը մեղադրում են, որ վճռական չեն, մարդիկ հիասթավում են, եւ օրեցօր հավաքներին քիչ մարդիկ են գալիս, Սաղաթելյանն ասաց, որ այդ մտահոգությունն իրոք կա եւ իրենց են դիմում քաղաքացիներ, որոնք պնդում են՝ պետք է դիմել վճռական գործողությունների։
«Ես գտնում եմ, որ սա շատ խիստ վճռական գործողություն է։ Այն մարդիկ, որոնք մեզնից հիասթավում են, որ մենք վճռական գործողությունների չենք դիմում, հենց հիմա թող գան հրապարակ։ Կառավարության ամբողջ կազմը գտնվում է շենքում, սրանից վճռական ի՞նչ գործողություն պետք է մենք կազմակերպեինք»,- ասաց Սաղաթելյանը։
ՀԴՅ ներկայացուցիչը նշեց՝ ով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանատվություն է կրում։
«Այս մարդը հայ ժողովրդից վրեժ է լուծում։ Ինչ ուզում է՝ թող անի, մենք հետ չենք կանգնելու։ Էնքան սրիկա են, որ գնում են անհետ կորած, գերի ունեցող ընտանիքներին ասում են՝ ցույց անողներն են խանգարում, որ նրանց հետ չենք բերում։ 44 օրվա ընթացքում մինչեւ հիմա չի հրապարակվել գերիների, անհետ կորածների, եւ զոհվածների թվերը, ու մեզ են մեղադրում»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի