Տհա՛ս, բռնատիրությունը պահանջում է կայացած գաղափարախոսություն, ուժեղ ինստիտուտներ ու մեծ խարիզմա
Ասում ես՝ բռնատիրություն կարող էիր հաստատե՞լ։
Դու ձախողել ես նույնիսկ օխլոկրատիան՝ զրկելով ինքդ քեզ միակ ու վերջին հենարանից։
Կարծում ես, բռնատիրությունը ասֆալտին տալով է՞ լինում։ Ճնշումներով ու հետապնդումներո՞վ:
Տհա՛ս, բռնատիրությունը պահանջում է կայացած գաղափարախոսություն, ուժեղ ինստիտուտներ ու մեծ խարիզմա։
Մինչդեռ դու ի սկզբանե ի ցույց ես դրել սեփական քաղաքական մերկությունդ ու անգրագիտությունդ՝ մերժելով «իզմերը»։ Ի սկզբանե գնացել ես պետական կառավարման համակարգի ապաինստիտուցիոնալիզացման ճանապարհով՝ դառնալով հակապետության խորհրդանիշ։ Դե խարիզմայի մասին էլ չեմ խոսում։ Երկրպագուներիդ հավաքական դիմապատկերը քաղաքական իմիջիդ ամենաարդյունավետ ինդիկատորն է։