Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։ «Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց գտան․ իրենք ջուր էին դուրս եկել Զոլաքարի տակ, մարմինը գտել էին Արծվանիստի հատվածում, էլի պատահական ջուրը մարմինն ափ էր հանել։ Իսկ Իշխանի մարմինը չէին գտնում։ Մենք ամիսներով ման եկանք, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որոնք Սևանա լճի հատակն էին ցույց տալիս։ Ամբողջ ԱԻՆ-ը, Սևանի բոլոր ձկնորսները ման էին գալիս Իշխանին, էդպես չգտան»,- պատմեց Արտուշը։Ավետիքն ամուսնացած էր, ուներ ընտանիք երեխաներ։
Արտուշի խոսքով՝ Վարդենիկում շատ սիրված էր, ակտիվ, հմուտ խոհարար էր. երբ մեկի տանը մարդ էր մահանում, հոգեհացի ճաշը միշտ ինքն էր եփում։«Գնում էր, անշահախնդիր օգնում էր, շատ աշխույժ, լավ տղա էր»,- նշեց Արտուշը։Նրա խոսքով՝ Իշխանը 22-23 տարեկան էր, ընտանիքի միակ տղան, մի քանի տարի առաջ էլ նրա հայրն էր խեղդվել նույն կերպ, էլի ձկնորս էր։ Իշխանի մասունքներն ափում հանգստացողներն են գտել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը